Երբեք չեմ սիրել նախօրոք կանխատեսումներ անել. Նարինե Դովլաթյան
Հասարակություն
Երգչուհի Նարինե Դովլաթյանից Slaq.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակչում «Դորիանս»-ի ելույթը և ի՞նչ կանխատեսումներ ունի, ո՞ր հորիզոնականը Հայաստանը կզբաղեցնի երգի մրցույթում:
«Շատ ուրախ եմ, որ «Դորիանս»-ն է Հայաստանը ներկայացնում «Եվրատեսիլ»-ում: Ուզում եմ ասել, որ նրանք բավականին լավ ներկայացան: Իհարկե, երբ նման պատասխանատու մրցույթ է, ողջ աշխարհն է նայում, հուզվում ես ու այդ պատճառով, բնականաբար, ելույթն այնպես չի լինում, ինչպես հանգիստ փորձերի ժամանակ, սակայն ընդհանուր առմամբ նրանք շատ լավ ներկայացան: Երբեք չեմ սիրել նախօրոք կանխատեսումներ անել ու հիմա էլ չեմ անի, որովհետր շատ անկանխատեսելի է: Կարևորը, որ նրանք լավն են, իրենց ոճի մեջ ու լավ են ներկայանում»,- ասաց երգչուհին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան