Մոուրինյուն կհեռացվի գլխավոր մարզչի պաշտոնից
Սպորտ
Ինչպես հաղորդում է իսպանական AS-ը, երկուշաբթի Ռեալի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն կհեռացվի զբաղեցրած պաշտոնից:
Ըստ նույն աղբյուրի փոխանցման` Ժոզե Մոուրինյուի` Ռեալի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացման որոշումը կկայացնի ակումբի տնօրենների խորհուրդը:
Մոուրինյուն, խոսելով դեպքերի հնարավոր զարգացման մասին, նշել է, որ ճիշտ չի համարում սպասել մինչև մրցաշրջանի ավարտը:
Ըստ մասնագետի` երկրպագուները պետք է իմանան, թե առաջիկայում իրենց սիրելի ակումբին ինչ է սպասվում:
«Ես և ակումբի նախագահը որոշում կկայացնենք և հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»,-նշել է Մոուրինյուն, ում պայմանագիրը «Ռեալ»-ի հետ ուժի մեջ է մինչև 2016 թվականը:
Նշենք, որ թիմի նոր գլխավոր մարզչի հիմնական հավակնորդ է համարվում իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել Ֆրանսիական ՊՍԺ-ն:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը