Ավտոմեքենան գլորվել է ձորը
Արտակարգ Պատահար
Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Ապարան-Եղիպատրուշ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 166 US 21 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը: Պատահարի հետևանքով վարորդ Ա.Կարապետյանը (ծնվ. 1972թ.) տեղում մահացել է: Ավտոմեքենայում գտնվող մյուս ուղեւորը` Ա.Մելիքսեթյանը (ծնվ. 1976 թ.) չի տուժել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան