Րաֆֆի Հովհաննիսյան. Ազատամարտիկն այսօր խոպան է գնում
Քաղաքական
Ընտրությունը հերթական անգամ գողացած, ապօրինի այս իշխանությունը կապ չունի ո’չ իրավունքի, ո’չ բարոյականության, ’ոչ էլ պատասխանատվության հետ: Այս մասին այսօր քաղաքացիական ազգային համաժողովի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքերով, այսօր իրավունքից, բարոյականությունից և պատասխանատվությունից դուրս գործող իշխանությունը պետք է հասկանա, որ ուղիղ պատճառահետևանքային կապ կա փետրվարի 18-ի իր ընտրագողության և շարունակվող արտագաղթի միջև:
«Ազատամարտիկն այսօր խոպան է գնում: Փետրվարի 18-ին ունենայինք դե յուրե նախագահություն հակակարկուտի մեքենայի աշխատավորը, մարզպետը կամ գյուղապետը պատասխան կտար, Լյուքս Ստեփանյանը կենդանի կլիներ: Ես պատրաստ չեմ միայնակ իմ լայն ուսերի վրա վերցնել պատասխանատվությունը, այո’ պետք է քաղաքացիական գիտակցություն», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան