Արաս Օզբիլիսը հնարավոր է տեղափոխվի «Սպարտակ»
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոդարի «Կուբանի» 23-ամյա ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հնարավոր է տեղափոխվի Մոսկվայի «Սպարտակ», տեղեկացնում է Советский спорт-ը:
Հայաստանի հավաքականի խաղացողը մոսկովյան ակումբի համար կազմն ուժեղացնելու տարբերակներից մեկն է: Օզբիլիսն ունակ է խաղալ հարձակման տարբեր դիրքերում և ֆուտբոլիստի ունիվերսալ խաղը գրավել է «Սպարտակի» ուշադրությունը:
Նշենք, որ Օզբիլիսն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 21 խաղ և հեղինակել 9 գոլ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը