Հենրիկ Մխիթարյանը՝ «Մետալուրգ»-«Շախտյոր» խաղի մասին (տեսանյութ)
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը Զապորոժյեի «Մետալուրգի» հետ արտագնա խաղում ոչ ոքի՝ 3:3 խաղալուց հետո ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է.
«Նրանք լավ էին գործում հակահարձակման ժամանակ, ինչի շնորհիվ էլ մի քանի անգամ աչքի ընկան: Առաջին հերթին դա մեր սխալն էր, որից մրցակիցը կարողացավ օգտվել: Ցավոք չկարողացանք մի քանի հարմար պահ օգտագործել: Կարծում եմ՝ դանդաղ էինք գործում հարձակման ժամանակ: Հաջորդ խաղին այլ տրամադրություն կլինի: Ամեն ինչ կանենք հաղթելու համար, որպեսզի ուրախացնենք և՛ մեզ, և՛ երկրպագուներին»,- նշել է Մխիթարյանը:
Ուկրաինայի առաջնության 29-րդ տուրի «Մետալուրգ»-«Շախտյոր» հանդիպման գոլերը կարող եք դիտել ստորև.


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը