Այգեզարդ գյուղի բնակիչները հայտարարում են՝ հարցը չլուծվելու դեպքում բոլոր ճանապարհները տանելու են Բաղրամյան 26
Հասարակություն
Այսօր՝ մայիսի 19-ին, Արարատի մարզի Այգեզարդ գյուղում էր հավաքվել գյուղի բնակչության գրեթե հիմնական մասը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ գյուղի ճանապարհները ամբողջվին գտնվում են անբարեկարգ վիճակում, իսկ հսկայական փոսերի պատճառով գյուղը սպասարկող ավտոբուսի և մասնավոր տաքսու վարորդները նշված գյուղով չեն ցանկանում երթևեկել, քանի որ 20 մ երթևեկելուց հետո ավտոմեքենաները պետք է տեղափոխվեն «խադավիկի» մոտ:
Այգեզարդցիների համար ասֆալտապատ ճանապարհը համարվում է զարդ, բայց այդ զարդը չեն տեսնում իրենք, իսկ նշված ճանապարհով են մեկնում նաև Քաղցրաշեն, Այգեպատ, Նորաշեն և մի քանի այլ գյուղեր: Վերջին անգամ Այգեզարդի մարդաբոյ փոսերը լցվել են անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ թեկնածուները իրար հերթ չտալով սարեր էին խոստանում, սակայն ընտրություններից հետո պատգամավորների խոստումները սարի քամու նման համբարձվեցին: Գյուղապետ Արթուր Մանուկյանը չէր կարողանում համոզել գյուղացիներին, որ համբերեն մինչև հունիս-հուլիս, քանի որ այդ ամիսներին Կառավարությունը խոստացել է, որ գյուղում սկսվելու են ասֆալտապատման աշխատանքները, զուգահեռ կապիտալ վերանորոգվելու է նաև ջրագիծը:
shamshyan.com-ը հայտնում է նաև, որ քիչ առաջ ինքը խոսել է Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հետ, ով նույնպես հաստատել է գյուղապետի ասածները, որ հունիս-հուլիս ամիսներին սկսվելու են աշխատանքները, սակայն գյուղի բնակչության մեծամասնության մոտ կասկածներ է կան, թե արդյոք կսկսվեն աշխատանքները, թե հերթական անգամ պատկան մարմինները օդ են կրակում:
Այգեզարդցիները shamshyan.com-ի հետ զրույցում ասում էին, որ եթե այդ ընթացքում էլ չլուծվի ճանապարհների հարցը, ինչն արդեն 10 տարուց ավելի է չլուծված է մնացել, ապա իրենք գնալու են ՀՀ նախագահի ինստիտուտ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան