Երևանի կենտրոնական մի քանի փողոցներում հոսում են կոյուղաջրերը. պատկան մարմինները մատը մատին չեն խփում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 ժամից ավելի է՝ Բաղրամյան պողոտայում, Պռոշյան և Պարոնյան փողոցներում դիտահորերից դուրս են թափվում կեղտաջրերը, ինչը նշված հատվածներում գարշահոտություն է տարածում, քանի որ դիտահորերից դուրս են գալիս կոյուղաջրերը։ Բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ 1 ժամից ավելի զանգահարել են պատկան մարմինների հեռախոսահամարներին, սակայն պատասխանող չկա։ Վարորդներն էլ նշված հատվածներում մեծ դժվարությամբ են վարում մեքենաները, ստիպված խախտելով կանոնները՝երթևեկում են հանդիպակաց գոտիով։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան