Անլուրջ է Յուրի Խաչատուրովի հրաժարականի լուրը մեկնաբանելը. նա Օհանյանի հրամանով չէր կարող ազատվել
Քաղաքական
«Նման տեղեկություններ հաստատել կամ հերքելը վաղը, այսօրվա բան չէ»,- Galatv.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հավաստի՞ են արդյոք մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե աշխատանքից հեռացվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Բացի այդ, ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ-ում անլուրջ են համարում նման բաները մեկնաբանելը, քանի որ վերջինս նախարարի հրամանով չէր կարող պաշտոնանկ արվել:
Հավելենք, որ politik.am կայքէջը տեղեկություն է հրապարակել, համաձայն որի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկվա միջադեպին լայն հնչեղություն չտալու և սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատների ցասումը մեղմացնելու համար որոշել է «ազատվել» Յուրի Խաչատուրովից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան