Հովիկ Աբրահամյան. Երբ նպատակահարմար գտնեմ, այն ժամանակ էլ կընդգրկենք օրակարգ
Քաղաքական
Այսօր սկսվեցին ՀՀ ԱԺ 5-րդ գումարման երրորդ նստաշրջանի չորսօրյա նիստերի աշխատանքները: Նիստին ներկա պատգամավորների թիվը 111 է:
ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ասաց. «Մի 7-8 օրենսդրական նախաձեռնություն եմ հանդես բերել, ու հասկանալի է` կառավարության և այս կամ այն հանձնաժողովի վերաբերմունքը բացասական է, ուզում եմ տեսնել, ի վերջո, դրանք երբ են հասնելու նստաշրջան: Մասնավորապես, եթե վերցնեմ առաջին նախաձեռնությունը, արդեն 7-8 ամիս անցել է»:
Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով Հրանտ Բագրատյանին, նշեց, որ ինքը չգիտի, թե որ նախագծի մասին է խոսում Բագրատյանը: «Եթե կոնկրետ ինչ-որ նախագիծ կա, որի կարևորությունը կա, գտնում եք, որ առաջնահերթ պետք է քննարկվի, տեղեկացրեք, և կփորձեմ կազմակերպել և ընդգրկել օրակարգ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
«Բոլոր նախագծներն էլ կարևոր են, առաջին նախագծին կարող եք ծանոթանալ Ձեր ապարատում»,-արձագանքելով ԱԺ նախագահի խոսքին՝ ասաց Հրանտ Բագրատյանը:
Աբրահամյանն էլ նշեց, որ երբ նպատակահարմար գտնի, այն ժամանակ էլ կընդգրկի օրակարգ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան