«Յուվենտուսը» «Ռեալին» Իգուաինի փոխարեն առաջարկում է Լիխտշտայներին
Սպորտ
Թուրինի «Յուվենտուսի» մարզչական շտաբը շարունակում է պայքարել «Ռեալի» ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինի տրանսֆերը ձեռքբերելու համար. տեղեկացնում է իսպանական մամուլը: Կողմերը շարունակում են բանակցել: «Արքայական ակումբն» Արգենտինայի հավաքականի հարձակվողի համար պահանջում է 25 մլն եվրո, այն դեպքում, երբ «Ծեր սենյորան» նման գումար վճարել մտադիր չէ: Այդ պատճառով էլ իտալական կողմն առաջարկում է տրանսֆերային գործարքի մեջ ընդգրկել Շտեֆան Լիխտշտայներին:
«Յուվենտուսում» գիտեն, որ շվեյցարացի ֆուտբոլիստի խաղը տպավորում է Կարլո Անչելոտիին:
Եվ եթե վերջինս գլխավորի մադրիդյան թիմը, ապա Լիխտշտայների տեղափոխությունը հավանական կլինի:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը