Սինգապուրի առաջին վարչապետի գրիչը վաճառվել է անհավանական գնով Նա այժմ բուժզննում է անցնում․ Թիկնիզյանի ներկայացուցիչ Զբոսաշրջիկը զոհվել է կայծակի հարվածից ԱՄՆ կոնգրեսական Աբրահամ Համադեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան Պետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ. Մարտուն Գրիգորյանի ուղերձը Ողբերգական դեպք՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում Instagram-ն ու Facebook-ը կարող են հիմնովին փոխվել, եթե Meta-ն պարտվի դատավարությունում Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն Ինչպես ամերիկյան ռազմական տեխնիկան օգնեց Իտալիային ստեղծել ժամանակակից ժելատոն ՊՆ–ում պաշտոնանկությունները շարունակվում են. աշխատանքից ազատվել է բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը ՀԱՊԿ-ի հետ անդառնալիության կետը հատել ենք․ ՔՊ պատգամավոր. Թուրքիան պատրաստ է պատերազմի․ Էրդողան (տեսանյութ) ՔՊ կին պատգամավորը Էդգար Ղազարյանին սպառնում է հասցնել վերակենդանացման բաժին (տեսանյութ) 

Հայը, որ կարող էր դառնալ Հռոմի Պապ

Գիտություն և Մշակույթ

Եկեղեցու հազարամյակների պատմությունը, ցավոք, միայն աստվածահաճո դեպքերի ժամանակագրություն չէ: Բազմաթիվ են թե՛ ճակատագրական շրջադարձերը, թե՛ տխուր միջադեպերը: Ժամանակի մեջ դրանցից որոշների հետ հաշտվում ենք, որոշները նոր հայացքով դիտարկվելու անհրաժեշտությունն են պարտադրում, իսկ այն դրվագները, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են մեր ժողովրդի պատմության հետ, դառնում են առանցքային հայեցողության առարկա:

Համանման մի փաստ էլ կա, որ շատերն արդեն մոռացել են, իսկ ոմանց նույնիսկ կարող է թվալ, թե դա ընդամենը գեղեցիկ լեգենդ-հորինվածք է, որ ծնունդ է առել մեր ազգային սնապարծությունը շոյելու համար: Մինչդեռ ասվածն իրողություն է, և պատմությունն էլ այն մասին է, թե ինչպես հայ հոգևորականը կարող էր դառնալ Հռոմի պապ, եթե...

Պապական ընտրություններում քաղաքական ուժերի միջամտության անհաշիվ փոքր ու մեծ դեպքեր են հայտնի: Սակայն 1963թ. նույնատիպ մի հարված ստիպված էր իր վրա ընդունել ակնառու հոգևորական, մեր հայրենակից կարդինալ Աղաջանյանը: Լինելով պապական գահի ամենահավանական թեկնածուներից մեկը՝ պապընտիր վեհաժողովի գումարումից հաշված օրեր առաջ նա զոհ գնաց հստակ ծրագրված և իրականացված մի դավադրության, որի ներշնչողն ու իրականացնողը դարձավ իտալական ռազմական գաղտնի գործակալությունը՝ «Սաֆարը»: Այն տարիներին քչերն իմացան ճշմարտությունը: Այդ լռությունը երկարեց ավելի քան 30 տարի, մինչև որ 1990-ականների կեսերին, ի վերջո, հրապարակ հանվեցին այդ ցավալի պատմության գաղտնի մանրամասներն ամփոփող փաստաթղթերը: Այժմ 25 էջից և 4 պրակից կազմված այդ թղթապանակը հնարավորություն է տալիս նոր լույսի ներքո դիտել 1963թ. հունիսյան դեպքերը, որոնց արդյունքում Վատիկանի քահանայապետ ընտրվեց Պողոս Զ-ն, իսկ կարդինալ Աղաջանյանն ու նրա քույրը հռչակվեցին ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի՝ ՊԱԿ-ի գործակալներ:

Սակայն նախ այն մասին, թե ով էր Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը: Աշխարհիկ անունով Ղազարոսը ծնվել էր 1895թ. սեպտեմբերի 18-ին Կարինից Ջավախք գաղթած հայ շինականի ընտանիքում: Վաղ տարիքից սովորել էր տեղի ծխական դպրոցում, իսկ 1906թ. Կովկասի հայ կաթոլիկական առաքելությունների հոգևոր կառավարիչը 11-ամյա երեխային ուղարկում է Հռոմ՝ ուսումը շարունակելու Ուրբանյան ուսումնարանում: Փայլուն առաջադիմությամբ ավարտելով այդ հաստատությունը՝ Ղազարոսն այնուհետև ընդունվում է համալսարան՝ հատկապես մեծ առաջադիմություն հանդես բերելով փիլիսոփայության և աստվածաբանության բնագավառում: 1917թ. նա ձեռնադրվում է քահանա՝ առնելով Ֆրանչեսկոս անունը: Երկու տարի անց ստանում է քաղաքական և եկեղեցական իրավունքի մասնագետի վկայական: Նույն թվին վերադառնում է Կովկաս, ծառայության է անցնում Թիֆլիսի Գրիգոր Լուսավորիչ կաթոլիկ եկեղեցում: Բայց երկար մնալ չի հաջողվում: 1921թ. նրան հրավիրում և նշանակում են Հռոմի Լևոնյան վարժարանի փոխտնօրեն: Երկարամյա աշխատանքն ու նվիրումը 1937-ին տալիս են իրենց պտուղները: Ֆրանչեսկոս Աղաջանյանն ընտրվում է հայ կաթոլիկների կաթողիկոս և ընդունում է Գրիգոր անունը: Պիտի պահանջվեր ևս 9 տարի, որպեսզի նրան շնորհվեր ծիրանագույն գլխարկ՝ դարձնելով տիտղոսական կարդինալ: 1955-ին Պիոս ԺԲ պապը նրան նշանակում է Արևելյան Եկեղեցու Կանոնգիրը կազմող հանձնաժողովի նախագահ: 1958թ. ստանում է Հավատի տարածման ժողովի վարիչի պաշտոնը: Հայրապետական պարտականությունների համատեղումն իրեն վստահված մյուս պաշտոնների հետ հեշտ չէր, սակայն Աղաջանյանն անմռունչ կրում է լուծը՝ երբեք չմոռանալով իր ժողովրդին, նրան հուզող խնդիրներն ու հոգսերը: Այդպես շարունակվեց մինչև 1963 թվականը:

Նոր էր վախճանվել Հովհաննես 13-րդ պապը, և 80 ծիրանավորներ պատրաստվում էին առաջնորդ ընտրել: Հենց այդ պահին էլ ծրագրվեց այն դավադրությունը, որը մեկ հիմնական նպատակ ուներ՝ մրցությունից դուրս թողնել մեծ հեղինակություն վայելող հայազգի կարդինալին, բոլոր միջոցներով խոչընդոտել նրա վերելքը: Իսկ ի՞նչը կարող էր ավելի դյուրին լինել, քան զրպարտությունը: Եվ այդ «բացահայտման» գործողության իրականացումը ստանձնեց գեներալ Ջիովանի դը Լորենցոյի հավատարմատար ոմն Էջիտո Վիջիանին:

Շատ կարճ ժամանակում Վատիկանում շրջանառության մեջ դրվեց վերոհիշյալ թղթածրարը՝ նպատակ ունենալով վարկաբեկման ճանապարհով արգելք հանդիսանալ Աղաջանյանի հավանական ընտրությանը, ինչպես նաև այդ պատրվակով մեղադրել նրա քրոջը՝ Էլիզաբեթա Պապիկովնային՝ Հռոմի խորհրդային դեսպանատան աշխատակիցների հետ գաղտնի կապեր ունենալու մեջ:

Պետք է ասել, որ դավադիրներին լուրջ անհանգստության տեղիք էր տվել այն հանգամանքը, որ նախորդ ընտրությունների ժամանակ՝ 1958թ. հոկտեմբերին, հայազգի կարդինալը ստացել էր մեծ թվով ձայներ: Ինչպես ավելի ուշ խոստովանել էր Ռոնքալլի պապը (նույն ինքը՝ Հովհաննես 13-րդը) հայկական վարժարաններից մեկը կատարած այցելության ժամանակ, դա լուրջ մրցակցություն էր: «Գիտե՞ք,- ասել էր նա,- որ ձեր կարդինալը և ես հոկտեմբերի ընտրություններին գրեթե հավասար էինք: Մեր անուններն իրար էին հաջորդում, մեկը՝ վեր, մյուսը՝ վար, եռացող ջրի մեջ նետված սիսեռահատիկների նման»:

Հովհաննես 13-րդ պապը մահացավ 1963-ի հունիսին: Ծիրանավորների մի մասը հարմար էր գտնում Միլանի արքեպիսկոպոս Հովհաննես Մկրտիչ Մոնթինիի թեկնածությունը, այնինչ բոլոր նրանք, ովքեր հինգ տարի առաջ մասնակցել էին ընտրություններին, չէին մոռացել իտալական հպատակություն ստացած, ծագումով հայ կարդինալին և լրջորեն մտադիր էին իրենց քվեն տալ հենց նրան: Վերջիններս մատնանշում էին Աղաջանյանի բնատուր խելքն ու կարողությունները, մի շարք օտար լեզուների իմացությունը և այլն: Ընտրության հավանականությունն իսկապես մեծ էր: Հենց դա էլ լուրջ մտավախության առիթ դարձավ հակառակ թևի համար: Ի վերջո, նրանք վճռեցին ապավինել փորձված միջոցին՝ հղանալով և իրագործելով հայտնի դավադրությունը: Այն օրերին, երբ աշխարհի վրա իշխում էր սառը պատերազմի վտանգը և ծանրորեն կախված էր «երկաթյա վարագույրը», ի՞նչը կարող էր ավելի մեծ տպավորություն թողնել, քան շշուկներն այն մասին, թե իբր Աղաջանյանի ընտրության դեպքում իրական է դառնում սովետների երկրի ճնշումը կաթոլիկ եկեղեցու վրա: Իսկ գաղտնի ծառայության մասնակցությունն էլ ավելի խորհրդավոր ու տագնապալի շունչ էր հաղորդելու այդ լուրերին՝ միաժամանակ ստեղծելով հավաստիության պատրանք:

Ասես անհարմար դիպվածով ճիշտ այդ օրերին Աղաջանյանը հյուրընկալեց քրոջը: Կարդինալի քույրը՝ Էլիզաբեթա Պապիկովնան, նույնպես ծնվել էր Ջավախքում, Խորհրդային Միության քաղաքացի էր, և 71-ամյա կինն այդ շրջանում որոշեց երկարաձգել Իտալիայում ապրելու իրավունքը: Գաղտնի ոստիկանությունը հենց դրան էլ սպասում էր: Իսկույն սկիզբ առան շուրջօրյա հետապնդումները: Ողջ օրը հսկողություն սահմանելով նրա ամեն մի քայլի վրա՝ վերադասներին հղված տեղեկագրերում «հսկիչները» պատմում էին Էլիզաբեթա Պապիկովնայի յուրաքանչյուր արարքը: Ահա մի քանի հատված այդ զեկուցագրերից. «Ամսի 6-ին, 7-ին և 8-ին նա դուրս չի եկել հայկական վարժարանից», կամ՝ «Ամսի 8-ի կեսօրից հետո նրան այցելեց եղբայրը՝ կարդինալ Աղաջանյանը «Ռոմա» 282950 համարանիշը կրող «Ֆիատ 1400» մակնիշի ավտոմեքենայով, որը պատկանում է «Մեձանուրե Ջորջիո» ընկերության սեփականատիրոջը՝ ծնված 1929թ. ապրիլի 1-ին, Հռոմում, հասցեն՝ Վիա Քուաթրո Վենտի 96...» և այլն: Հսկողության թիրախ դարձավ նաև հայազգի բժիշկ Մկրտիչ Հեպոյանը, որը Պապիկովնայի մտերիմներից էր: «Հեպոյանը ծնվել է Պոլսում և 1935թ. ի վեր հաստատվել է Հռոմում: Իր բնակարանին կից ունի բուժարան և լաբորատորիա, ինչպես նաև մեծ թվով հաճախորդներ: Հակառակ այն բանին, որ չի բացահայտում իր քաղաքական հակումները, համարվում է կարգապահ կուսակցությունների համակիր»,- նշվում էր գաղտնի զեկուցագրերից մեկում: Բժիշկը հունիսի 9-ին այցելում է Էլիզաբեթային և վերջինիս հրավիրում իր ընտանիքի հետ զբոսանքի գնալ քաղաքից դուրս: Այդ օրվա գաղտնի գործակալների ավարը 9 լուսանկարներն էին, որոնք կցվում են «գործին»: Նախանձելի ջանասիրությամբ «Սաֆար»-ի աշխատակիցները հսկայական ճիգեր ու միջոցներ էին վատնել, որպեսզի կարողանան ընդամենը տեղեկացնել այն մասին, թե «Ռոմա 277976» համարանիշով «Լանսիա Ափիա» մակնիշի ավտոմեքենայով հայ կարդինալի տարեց քույրը մեկնել էր Լատինա փոքրիկ բնակավայր... զբոսնելու:

Անվերջ ու ապարդյուն դեգերումներից հուսահատված՝ սաֆարականների համբերության բաժակը ուր որ է պիտի լցվեր, երբ ի վերջո ներկայացավ ցանկալի պատրվակը: Հունիսի 10-ին ներկայացված զեկուցագրում այդ հատվածն ընդգծված է կարմիր թանաքով. «Հունիսի 10-ին, մոտ ժամը 16-ին Էլիզաբեթան հայկական վարժարանում ընդունեց Խորհրդային տեղական դեսպանատան առաջին քարտուղար Գուրգեն Ա-ին: Գուրգենը իտալական գաղտնի ծառայությանը հայտնի է որպես ռուսական գաղտնի գործակալության Իտալիայի խմբի անդամ: Նա վարժարան է հասել իր անունով գրանցված «Ռոմա 346519» համարանիշը կրող «Ֆիատ 1400-ՊԷ» ավտոմեքենայով»: Ոստիկանությունն արձանագրել էր նաև, որ երբ ժամը 17-ին Գուրգենը մեկնում էր վարժարանից, Սան Նիկոլա դա Տոլանտինո փողոցում գտնվող հեռախոսախցիկից զանգ է տալիս, իսկ հետո նույն մեքենայով հեռանում է Վիա Վենետոյի ուղղությամբ:

Մի՞թե իսկապես Էլիզաբեթա Պապիկովնան կարող էր լինել ՊԱԿ-ի գործակալ: Անշուշտ, ոչ: Գոնե նրա անձի հետ կապված որևէ նմանօրինակ փաստ գոյություն չունի: Իսկ դեսպանատան աշխատակիցներից մեկի քաղաքավարական այցելությունն ընդունելը դեռևս հանցանք համարել չի կարելի, առավել ևս, որ երկուսն էլ հայեր էին և այդ հանդիպումն օտարության մեջ գտնվող հայրենակիցների տեսակցությունից ավելին լինել չէր կարող: Բացի այդ, Էլիզաբեթա Պապիկովնան այսպես թե այնպես պարտավոր էր Հռոմում իր ներկայության մասին տեղեկացնել ու արձանագրվել խորհրդային դեսպանատանը:

Սակայն ո՞ւմ էր դա հետաքրքիր: Շատ արագ դեպքերի անմեղ զուգադիպությամբ կատարվածը բոլորովին այլ մեկնաբանությամբ և փաստաթղթի տեսքով հասավ Վատիկան և անցավ կարդինալների ձեռքը: Կոմունիզմի ուրվականից մահու չափ վախեցող և Սիքստինյան սրբությունները պիղծ ձեռքերից հեռու պահող հոգևորականները դրանից հետո պատրաստ էին նույնիսկ իրենց խղճի դեմ դուրս գալ, միայն թե կանխվեր ՊԱԿ-ի «գրեթե գործակալի» ներկայությունը Պետրոսի գահին:

Այդպես էլ եղավ: Հունիսի 30-ի առավոտյան Հռոմի պապ հռչակվեց Մոնթինին: Երբ ավելի ուշ զրպարտանքի լուրը հասավ նաև կարդինալ Աղաջանյանին, եղածը խոր ցավ ու վիրավորվածություն պատճառեց նրան: Միայն թե այլևս ոչինչ հնարավոր չէր շտկել: Այն, ինչ կատարվեց դրանից հետո, նույնպես մխիթարություն չէր: Ուղիղ մեկ տարի անց գաղտնի գործակալության ղեկավար գեներալ դը Լորենցոն մեղադրվեց հակապետական գործողությունների համար: Իսկ 1968թ. Ալդո Բեռլքինիի գլխավորած քննչական հանձնաժողովը, մեկնաբանելով անվտանգության մարմինների այդ դավադրությունը, նշեց. «1962թ. հետո հստակորեն նշմարելի է այնպիսի տեղեկությունների փնտրտուք, որոնք կարող են վնասել այն անձին, որին առնչվում են և դրանով իսկ կարող են ահաբեկչության միջոց հանդիսանալ: Նկատելի է նաև հավաքված տեղեկություններն այլակերպելու հակում, միայն թե ձեռք բերվի ակնկալված տհաճ տպավորությունը»:

Գալով կարդինալին՝ ասենք, որ դեռևս 1962թ. օգոստոսից Աղաջանյանը հրաժարական էր տվել կաթողիկոսությունից՝ մնալով միայն Լևոնյան վարժարանի ուսուցչապետ: Իր հրաժարական նամակում նա մասնավորապես գրում էր. «Թեև չունինք այլևս պատրիարքության անմիջական պատասխանատվությունը, սակայն անփոփոխ կը մնան մեր սէրն ու փարումը մեր պատուական հասարակութեան և նահատակ Ազգին հանդէպ, և կամքը անոնց ծառայելուն...»: 1970թ. Աղաջանյանը հրաժարվում է նաև Հավատի տարածման ժողովի մեջ իրեն վստահված պաշտոնից՝ ելնելով իր վատթարացող առողջական վիճակից:

Միակ հայ կարդինալը վախճանվեց 1971թ. մայիսի 16-ին՝ մրմնջալով հետևյալ բառերը. «Բարիքներ կտեսնեմ...»: Երջանկահիշատակ Գրիգոր-Պետրոս ԺԵ Աղաջանյան կաթողիկոսի մարմինն այժմ հանգչում է Լևոնյան վարժարանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռի դամբարանում:

Իսկ Էլիզաբեթա Պապիկովնա՞ն: Այն բանից հետո, երբ Վրաստանում վախճանվեց ամուսինը և բոլորովին մենակ մնաց, հասակն առած կինը դարձյալ վերադարձավ Հռոմ՝ եղբոր մոտ: Նա էլ շատ երկար չապրեց: Պատմում են, որ կյանքի վերջում, երբ նրան ճանաչողները հարցնում էին, թե իսկապես ունեցել է կապեր ՊԱԿ-ի հետ, պատասխանը հեգնական ու տխուր ժպիտն էր լինում: Ով՝ ով, բայց հարազատ քույրը բոլորից լավ գիտեր, թե ինչու իր եղբայր Ղազարոսն այդպես էլ չդարձավ կաթոլիկ աշխարհի առաջնորդ...

աղբյուրը`  «Ազգային գաղափար» ամսագիր /էլեկտրոնային տարբերակ/

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սինգապուրի առաջին վարչապետի գրիչը վաճառվել է անհավանական գնով Ֆրանսիայում հազարավոր զինվորականներ են ներգրավվել անտառային հրդեհների դեմ պայքարումՆա այժմ բուժզննում է անցնում․ Թիկնիզյանի ներկայացուցիչ ԱՄՆ-ն կորցրել է մուտքը դեպի Հորմուզի նեղուց և Պարսից ծոցԶբոսաշրջիկը զոհվել է կայծակի հարվածիցՎատ եղանակի պատճառով՝ ԱՄՆ երկու նահանգ հոսանքազրկվել էԻսրայելը առաջիկա օրերին սպասում է Թրամփի փեսայի՝ Քուշների այցինԱՄՆ կոնգրեսական Աբրահամ Համադեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան Բրազիլիայում ավտոբուսի շրջվելու հետևանքով` ինը մարդ է զոհվելՊետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ. Մարտուն Գրիգորյանի ուղերձը Թրամփը հրահանգել է նվազեցնել Հարավային Կորեայի հետ ԱՄՆ-ի զորավարժությունների մասշտաբներըՈղբերգական դեպք՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում ԱՄՆ Ինդիանա նահանգում փոթորիկից յոթ մարդ է զոհվել. NYTInstagram-ն ու Facebook-ը կարող են հիմնովին փոխվել, եթե Meta-ն պարտվի դատավարությունում Ռուսաստանում առաջարկել են ժամանակավոր կառավարում սահմանել Nestle-ի ընկերություններումՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն Եմենը ռազմական գործողություն է իրականացրել հութիների դեմԻնչպես ամերիկյան ռազմական տեխնիկան օգնեց Իտալիային ստեղծել ժամանակակից ժելատոնՊՆ–ում պաշտոնանկությունները շարունակվում են. աշխատանքից ազատվել է բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը Ֆինլանդիայում երկրի նախագահին անվանել են Ռուսաստանի հետ հարաբերություններում «ԱՄՆ վասալ»ՀԱՊԿ-ի հետ անդառնալիության կետը հատել ենք․ ՔՊ պատգամավոր. Թուրքիան պատրաստ է պատերազմի․ Էրդողան (տեսանյութ) ՀԱՄԱՍ-ը պահանջ է ներկայացրել Իսրայելի դեմՔՊ կին պատգամավորը Էդգար Ղազարյանին սպառնում է հասցնել վերակենդանացման բաժին (տեսանյութ) Ռուսաստանում յուրաքանչյուր 12-րդ ընկերությունում կենդանիներ են «աշխատում»«Փետով խփեցի, փախավ». «Ընկնում ենք հետեւից, որ բռնենք, անհետանում ա». ո՞վ է Մալիշկայի «ուրվականը» (տեսանյութ) Պրոֆեսորին բնակարանում մահացած են գտել Միգրանտները փորձել են զանգվածաբար ներխուժել իսպանական ՍեուտաՆիհարեցնող դեղերը՝ նոր «դոպինգ». կարո՞ղ են դրանք մարզիկներին ավելի ուժեղ դարձնելԼքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն Չինաստանի համար «մետաքսի սառցե ճանապարհ» կարող է ստեղծվելՈստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմին Գործող իշխանության խնդիրը նեղ շրջապատին անգործ չթողնելն է. Տիգրան Աբրահամյան Մեծ Բրիտանիայում անձնակազմի պակասի պատճառով` նոր բանտը կիսով չափ դատարկ է. Telegraph1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք Իրանը էսկալացիա է պատրաստում ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ. WSJՄԱԿ-ի գլխավոր իրավապաշտպանը նախազգուշացրել է Եմենում լայնածավալ պատերազմի վտանգի մասին «Հայաստան» խմբակցությունը Լիլիթ Գալստյանին առաջադրում է ՄԻՊ հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Կանխատեսումները ցույց են տալիս, որ Գերմանիան կանցնի միլիտարիզմի և ազգայնականության. ԶԼՄՍտուգումներ «Արտ լանչի» բոլոր մասնաճյուղերում. երկուսում խախտումներ են հայտնաբերվել Ուկրաինան մնացել է առանց Patriot համակարգերի հակահրթիռների. CNN Թաիլանդը շահագրգռված է Ռուսաստանից էներգառեսուրսների ներմուծմամբՀայ ընտանիքի մոդելը պետք է փոխվի․ Աննա Հակոբյանը՝ ընտանեկան բռնության մասին Էդգար Ղազարյանը տարիներով մեր ընտանիքներից դուրս չի եկել․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Շարունակվում է արցախցի առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը Իսրայելն ի վիճակի չէ միայնակ պատերազմ վարել Իրանի դեմ, քանի որ այն Արևմուտքի «պրոքսի ուժն» է․ ԻՀՊԿ Բացահայտվել է վեց քարհանքից կատարված գողությունների դեպքը (տեսանյութ) Լատվիայի վարչապետին մեղադրել են ստելու մեջՌուսաստանի դեսպանը մասնակցել է Օշականի ճակատամարտի 199-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանըՈ՞ր հանձնաժողովն է այս անգամ նախընտրել Անդրանիկ Քոչարյանը և ինչո՞ւ
Ամենադիտված