Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում Այն, ինչ որ այսօր տեղի կունենա Վաղարշապատաում հավասար է 37-ին խեղդամահ անելուն. Գեղամ Մանուկյան Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Տիգրան Արզաքանցյանը ծննդյան օրվա առթիվ շնորհակալական ուղերձ է հրապարակել Ես հորս դիահերձարաններում եմ փնտրել, և դուք ասում եք՝ էդ տուրբոգեներատորն ավելի կարևո՞ր է ԼՂ-ի համար Պատրա՞ստ եք ԵԱՏՄ-ից դուրս գալ, ավելի լավ տե՞ղ եք գտել. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) Արցախը չկա, Ադրբեջանի զորքը ՀՀ-ում է, Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի շահերը Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Եկատերինբուրգի Wildberries-ի պահեստին․ 800 մարդ է տարհանվել Գեղամ Մանուկյանը իշխանությունների՝ եկեղեցու նկատմամբ քայլերը համեմատել է խորհրդային շրջանի հետ Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում Չհամարձակվեք ձեր միլիոնները ճոճել ժողովրդի գլխին, որը Ղարաբաղի համար տվել է ամենաթանկը՝ իր որդիներին Փաշինյան․ Յուրաքանչյուր երկիր ունի այլընտրանք ստեղծելու իրավունք 

Ի՞նչ են իրականում խոսել Րաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպման ժամանակ

Քաղաքական

Անի հյուրանոցում իր կողմնակիցների հետ հերթական հանդիպումից հետո՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է նա վերաբերվում Գագիկ Ծառուկյանի՝ վերջերս ասած խոսքերին, նշեց, որ դեռ իրենց հայտնի հանդիպման ժամանակ Ծառուկյանը ասել էր, որ ընդդիմություն չէ, չի կարող դառնալ եւ բացառել էր, որ ինքը կգնա իշխանության դեմ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն հանդիպումը դռնփակ է եղել, կողմերը որոշում էին կայացրել չհրապարակել այդ հանդիպման խոսակցությունը, սակայն քանի որ կողմերից մեկը՝ տվյալ դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը, որոշում կայացրեց հրապարակել իրենց խոսակցության սույն դրվագը, մենք էլ մեր կողմից կփորձենք ներկայացնել այդ խոսակցությունը ամբողջական տեսանկյունից:

Եվ այսպես, ի՞նչ է առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանը Գագիկ Ծառուկյանին.

Առաջին

Րաֆֆի Հովհաննիսյանը հարցադրում է արել. ճանաչո՞ւմ է Գագիկ Ծառուկյանը իր հաղթանակը, որին ի պատասխան Ծառուկյանը հակադարձել է՝ իսկ ճանաչո՞ւմ է արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանն իր հաղթանակը: Եթե այո, թող հրապարակավ հայտարարի այդ մասին: Րաֆֆին պատասխանել է խուսափողական ձեւակերպմամբ, որ Սերժ Սարգսյանը պարտվել է, հաղթել է հայ ժողովուրդը: Ծառուկյանն էլ հայտարարել է, որ ինքը միշտ կողմ է եղել եւ կանգնած է ժողովրդի կողքին, իսկ որպեսզի հստակ պատասխանի, թե ի՞նչ գործողություններ է անելու ԲՀԿ-ն, նշել է, որ ԲՀԿ-ն սպասում է կոնկրետ առարկայական առաջարկների Րաֆֆիից:

Երկրորդ

Րաֆֆին՝ որպես երկրորդ առաջարկ, հարցադրում է արել՝ կո՞ղմ է արդյոք ԲՀԿ-ն, եթե «Ժառանգությունը» հանդես գա նոր արտահերթ խորհրդարանական ընտրության պահանջով: Ծառուկյանն էլ հայտարարել է՝ ԲՀԿ-ն կողմ կլինի արտահերթ ընտրությունների այն պայմանով, եթե բոլոր քաղաքական ուժերին հաջողվի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնել եւ վերացնել մեծամասնական ընտրակարգը եւ դրանից հետո միայն անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Երրորդ

Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկել է Ծառուկյանին այդ նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններում հանդես գալ միասնական' ԲՀԿ-«Ժառանգություն» ֆորմատով, որը կգլխավորեր հենց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանին զարմացրել է սույն առաջարկը, քանի որ այն եղել է շատ անսպասելի եւ նշել, որ այս պահին ԲՀԿ-ն ակտիվորեն համագործակցում է ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ եւ կարծում է, որ միայնակ կամ թեկուզ երկուսով հնարավոր չէ Հայաստանում որեւէ լուրջ բան փոխել:

Չէինք ուզենա այստեղ արտաբերել Րաֆֆի Հովհաննիսյանի արհամարական պահվածքը ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հանդեպ:Րաֆֆի Հովհաննիսյանը առավել վատ է զգացել այն հանգամանքից, որ սույն հանդիպումից անմիջապես հետո Ծառուկյանի ընդունարանում հանդիպել է ՀՅԴ-ի ներկայացուցչին:

Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս այս մարդու փարիսեցիական էությունը, ով դաշնակցականների հետ հանդիպելիս այլ բաներ է խոսում, իսկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ բոլորովին այլ բան: Եվ այսպես, Րաֆֆի Հովհաննիսյանի այն խոսքերը, թե իբր Ծառուկյանը իշխանությունների դեմ դուրս չի գա բացահայտ սուտ է: Ավելին, իր հետագա գործողություններում Ծառուկյանը հավատարիմ մնաց իր խոսքերին՝ ԲՀԿ-ն դե ֆակտո չճանաչեց նախագահական ընտրությունների լեգիտիմությունը, Ծառուկյանը չշնորհավորեց Սերժ Սարգսյանին նախագահ ընտրվելիս եւ իր քաղաքական թիմի հետ չմասնակցեց նախագահի երդմնակալության արարողությանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հավանաբար վիրավորված էր, որ Ծառուկյանը չի ճանաչել նաեւ իր հաղթանակը: Դրանից էլ ենթադրաբար հետեւություն է արել, թե Ծառուկյանը երբեւիցե չի միավորվի ընդդիմության հետ: Այո, Ծառուկյանն իսկապես չի ճանաչել Րաֆֆու հաղթանակը, քանի որ Րաֆֆին ինքը չի ճանաչել իր հաղթանակը: Եթե ավելի հստակ ձեւակերպենք, ապա ներկայիս քաղաքական դաշտում, միակ ուժը, որ ճանաչել է Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը անցած նախագահական ընտրություններում, դա ՀԱԿ-ն է եղել:

Նշենք նաեւ, որ սույն հանդիպման ժամանակ Րաֆֆին շռայլորեն արեւելյան ավանդույթներով գովերգում էր Ծառուկյանին, ինչը դիսոնանսի մեջ է մտնում նրա թիմի մյուս անդամների պահվածքին:

Ի դեպ, Րաֆֆիի հանդիպումը Ծառուկյանի հետ նպատակ է ունեցել շանտաժի ենթարկել իշխանություններին, որպեսզի վերջինիս հետ սակարկելու հարցում Րաֆֆիի դիրքերն ուժեղ լինեն:

ԲՀԿ-ում, իհարկե գիտակցում էին այս ամենը, սակայն Ծառուկյանը չմերժեց Րաֆֆիի հետ հանդիպման այս առաջարկը, որպեսզի հետագայում շահարկման առարկա չդառնա: Սակայն պարզվեց, որ Րաֆֆին իր աճպարարությամբ անցավ բոլոր բարոյական նորմերը, որն էլ հուշում է, որ «սրանց հետ» ցանկացած երկխոսություն նպատակահարմար չէ, քանի որ այն որեւէ կապ չի ունենալու հասարակությանը հուզող խնդիրների լուծման հարցում:

Տեսանյութը՝ քիչ ուշ:

Zham.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինաստանում մեկնաբանել են ԱՄՆ-ի նոր միջուկային ռազմավարությունըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումԱյն, ինչ որ այսօր տեղի կունենա Վաղարշապատաում հավասար է 37-ին խեղդամահ անելուն. Գեղամ ՄանուկյանԱնա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբPolitico. Մերցի դաշնակիցները ավելի ու ավելի են քննարկում նրա հնարավոր հրաժարականը աշնանըՏիգրան Արզաքանցյանը ծննդյան օրվա առթիվ շնորհակալական ուղերձ է հրապարակել Ես հորս դիահերձարաններում եմ փնտրել, և դուք ասում եք՝ էդ տուրբոգեներատորն ավելի կարևո՞ր է ԼՂ-ի համարՊատրա՞ստ եք ԵԱՏՄ-ից դուրս գալ, ավելի լավ տե՞ղ եք գտել. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) Արցախը չկա, Ադրբեջանի զորքը ՀՀ-ում է, Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի շահերըՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Եկատերինբուրգի Wildberries-ի պահեստին․ 800 մարդ է տարհանվել Գեղամ Մանուկյանը իշխանությունների՝ եկեղեցու նկատմամբ քայլերը համեմատել է խորհրդային շրջանի հետԲռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ումՉհամարձակվեք ձեր միլիոնները ճոճել ժողովրդի գլխին, որը Ղարաբաղի համար տվել է ամենաթանկը՝ իր որդիներինԲՐԻԿՍ-ի արտաքին գործերի նախարարները կարող են քննարկել Մերձավոր Արևելքի հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՓաշինյան․ Յուրաքանչյուր երկիր ունի այլընտրանք ստեղծելու իրավունքReuters. Հորմուզի նեղուցով տարանցիկ փոխադրումները այս շաբաթ կրճատվել են մեկ երրորդովԻրանական ընկերությունները սկսել են Քաջարանի 7.2 կմ-անոց թունելի շինարարությունը Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան ՄկրտչյանԹրամփը նշել է, որ գոհ է Պենտագոնի ղեկավարիցՌուսաստանում հղիության վարման նոր կարգ է սահմանվելՊենտագոնում տեղի է ունեցել ինքնասպանությունների անսովոր շարք2026 թ. 1-ին կիսամյակում քննվել է կոռուպցիոն բնույթի 307 քրեական վարույթ. հրապարակվել են ցուցանիշներ Նավթի շուկայում աճ է գրանցվել․ Brent-ի գինը բարձրացել էAP. Հորմուզի միջով անցումը վճարովի չի լինի մինչև վերջնական համաձայնության հասնելըԾովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր՝ օգոստոսի 7-ինՀարցման համաձայն՝ քաղաքացիների 70 տոկոսը հավանություն է տալիս Պուտինի գործունեությանըTRT Haber. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ստեղծել ռազմական դաշինք Ինչ ունեցվածքով հեռացավ ԱԺ-ից Հայկ Սարգսյանը․ Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները ԱԺ-ումԲլոգեր «Թու-թու-թու Լավա»-ի դեմ ահազանգեր են ստացվել՝ կեղծ գովազդի վերաբերյալ. նյութերն ուղարկվել են ՔԿՄադրիդը պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին Սեուտայի ​​ճգնաժամի վերաբերյալ օգնության խնդրանքովԵրևանում պետությանն ու համայնքին պատճառված ավելի քան 211 մլն դրամի վնաս է վերականգնվել Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Վաշինգտոնում Հաղթական կամարը նախատեսվում է ավարտել մինչև Թրամփի լիազորությունների ավարտը«Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել էԲժիշկը զգուշացրել է ամռանը ժամացույց կրելու հնարավոր վտանգի մասինՖրանսիայում գործազրկությունը հասել է վերջին վեց տարվա ամենաբարձր մակարդակին2026-ի առաջին կիսամյակում ՔԿ-ում ընտանեկան բռնության դեպքերով քննվել է 1794 քրեական վարույթԼայպցիգի օդանավակայանում հայտնաբերված անօդաչու թռչող սարքը հագեցած էր 5G անտենաներով«Առաջինը Արամն էր.. էս պարագայում Վարդեւանյան». ՂազինյանԳեղարքունիքում գետնափոր շինությունում 10 գառ են հայտնաբերել հոշոտվածՂահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին»ԱՄՆ ավիացիոն իշխանությունները կստուգեն հարյուրավոր Boeing 737 Max ինքնաթիռներ՝ ճաքերի պատճառովՀԲԸՄ-ն պահանջում է կասեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումը Քաջություն ունեցեք ու փորձեք Ալիևի քթից բերել, երբ Արցախում ջնջվում է հայկական հետքը. ԳալստյանԻ՞նչ կա ձեր կառավարության նիստերից, ո՞ր երկիր եք ուղարկում հաստատված հարցերը. ՀովհաննիսյանԵրուսաղեմի Հայոց պատրիարքություն․ Կաթողիկոսի նկատմամբ վերաբերմունքը կարող է թուլացնել Հայ եկեղեցու դիրքերն աշխարհումԹաիլանդում դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով յոթ մարդ է զոհվելՊարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում«ՀայաՔվե». Եկեղեցու դեմ ճնշումները սպառնում են Հայաստանի սահմանադրական կարգին
Ամենադիտված