Գյուղացիները պառկել են Արմավիր-Երևան ճանապարհին. լրացված (լուսանկարներ)
Հայաստան
Այս պահին լարված իրավիճակ է Արմավիր-Երևան ճանապարհին: Կարկուտի հետևանքով բերքը կորցրած՝ Արմավիրի մարզի 6 գյուղերի բնակիչներ կրկին փակել են Երևան-Արմավիր ճանապարհահատվածը։ Այնտեղ շտապեց նաև Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Համոզում էին, որ գյուղացիները մի երկու օր գոնե համբերեն, սակայն վերջիններս որոշեցին քայլել մինչև Երևան: Ընթացքում ոստիկանները փորձում են կանգնեցնել գյուղացիների երթը, սակայն ոստիկանների պատը կարողացան ճեղքել: Գյուղացիներից ոմանք անգամ պառկեցին ճանապարհին, որպեսզի փակեն երթևեկությունը:
Ժամը 11.00-ից սկսված բողոքի ակցիան դադարեցվեց՝ պայմանով, որ խնդիրը չլուծվելու դեպքում վերսկսելու են նստացույցը։
Նշենք, որ այնտեղ է նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
















Լուսանկարները՝ Alttv-ի


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից