Հասմիկ Պողոսյանը Սամվել Ալեքսանյանի հետ անհատական զրույցների պարտավորություն չունի (տեսանյութ)
Քաղաքական
«Մենք խոսում ենք օրենքի սահմաններում, մենք անհատական զրույցների ժամանակ և պարտավորություններ տվյալ դեպքում չունենք, իսկ օրենքը հստակ սահմանում է այն բոլոր գործողությունները, որոնք պետք է կատարվեն»։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ անդրադառնալով Փակ շուկայի խնդրին և Սամվել Ալեքսանյանի հետ առերես քննարկումներին։
Պողոսյանի խոսքերով՝ բոլոր քայլերը ձեռնարկված են, որևէ այլ քայլ այստեղ չկա։ «Ես հուսով եմ և վստահ եմ, որ այն, ինչի մասին մենք այսօր խոսում ենք, կկատարվի, չկատարելու պարագայում արդեն մենք տեղափոխվելու ենք այլ դաշտ»,-ասաց Պողոսյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան