«Սպորտլանդիա»՝ մանկատների և գիշերօթիկի սաների մասնակցությամբ
Այլ
2013 թ. մայիսի 18-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության նախաձեռնությամբ ''ԱՅԲ'' կրթական հանգույց հիմնադրամում Հայաստանի մանկատների և գիշերօթիկ հաստատությունների սաների միջև իրականացվեց մայիսյան հաղթական տոներին նվիրված ''Սպորտլանդիա'' մարզական միջոցառումը:
Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզի Գավառի մանկատան, Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության № 1 գիշերօթիկ հաստատության, Կոտայքի մարզի ''SOS'' գյուղի երեխաները: Մասնակից երեխաների թիմի կազմում էին 5 տղա և 5 աղջիկ, որոնք մրցում էին ծրագրով նախատեսված 6 մրցաձևերից:
Միջոցառման մասնակից հաստատությունները պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության շնորհակալագրերով, իսկ մասնակից երեխաները պարգևատրվեցին միջոցառման հովանավորների հատկացրած նվերներով:
Միջոցառման կայացմանը աջակցել են ''ԱՅԲ'' կրթական հանգույց հիմնադրամը, ''Լիմուշ'' հրատարակչությունը, ''Սպորտ Սիթի'' սպորտային խանութների ցանցը, ''Զանգակ'' հրատարակչությունը և ''Հայաստան'' հանրախանութի սպորտային բաժինը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան