Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ Պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը Հոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործի Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու» Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունը Ծառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք» Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել» Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումները Լոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափ Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավոր 

Լիլիթ Մարգարյան. «Նախևառաջ կնոջ աչքերը պիտի փայլեն, հետո հագուստը»

Հասարակություն

Նկարիչ մոդելավորող Լիլիթ Մարգարյանն այսօր դարձավ քառասուներկու տարեկան: Լիլիթը չի ամաչում իր տարիքից, ավելին հպարտանում է դրանով: «Ես հպարտանում եմ իմ տարիքով: Ասեմ, որ իմ ավանդույթներին չեմ դավաճանում և, ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այսօր, ծննդյանս օրը նշում եմ նախևառաջ կոլեկտիվիս՝ գործընկերներիս հետ: Նրանց համարում եմ իմ երկրորդ ընտանիքը, քանի որ իմ օրվա մեծ մասը, կյանքիս մեծ մասն անցկացնում եմ նրանց հետ: Ամենաուրախ տոներն էլ պետք է նշեմ նրանց հետ»: Այս տողերից հետո զրուցակիցս ուրախությամբ մեջբերեց, որ խոսակցության պահին էլ նստած են աղջիկներով: «Մեզ են միացել նաև իմ շատ հարազատ ընկերուհինեը և շատ հաճելի միջավայրում հիմա նշում ենք ծնունդս»:

Լիլիթ Մարգարյանի համար իր ծննդյան օրը յուրահատուկ է նաև նրա համար, որ այսօր իր սիրելի տատիկի ծննդյան օրն է: «Ես ծնվել եմ տատիկիս քառասունհինգ ամյակի օրը: Այս հանգամանքը միշտ կլինի իմ կյանքում: Սյսօր ես սիրով տոնում եմ նաև տատիկիս ութսունյոթ ամյակը»: Այս առիթով ArmStar.am-ը շնորհավորում է Լիլիթին՝ տատիկի ծննդյան օրվա առթիվ, իսկ տատիկին՝ Լիլիթի նման թոռնուհի ունենալու կապակցությամբ:

Այսօր Լիլիթին հետաքրիր անակնկալ է մատուցել իր տասնամյա որդին: «Ամենահետաքիքիր նվերն ինձ մատուցել է տղաս, ով տասը տարեկան է: Նա, ինչպես բոլոր բալիկները «կասսա» ունի հավաքած, ու իր հավաքած գումարով այսօր դպրոցից տուն վերադառնալիս ինձ համար օծանելիք է գնել: Երբ հարցրի, թե ինչպես է կարողացել օծանելիք գնել, նա պատասխանեց, որ խնդրել է, որ իրեն օգնեն՝ ասելով, որ իր մայրիկի ծնունդն է»: Տասնամյա տղայի կողմից իսկապես հիշարժան ու լավ մտածված նվեր է: Լիլիթը մեկնաբանեց նաև, որ այսօր հասկացավ, որ որդին մեծացել է: «Նա հետաքրքիր հայացքով նայում էր աչքերիս՝ տեսնելու, դուրս կգա, թե չէ: Ես հասկացա, որ տղաս մեծացել է»:

Միանշանակ բոլորս ենք հիացել Լիլիթ Մարգարյանի հիանալի գործերով ու ստեղծագործություններով: ArmStar.am-ին հետաքրքրեց նաև, թե իր ծննդյան օրվա հագուստը Լիլիթն անձա՞մբ է «կերտել», թե՞ օգտվել է որևէ բրենդային խանութի տեսականուց: «Այսօր կոնկրետ ես ոտքից գլուխ հագնված եմ իմ դիզայնով և ինձ շատ լավ եմ զգում (ծիծաղում է)”:

ArmStar.am-ը նաև փոքրիկ անդրադարձ կատարեց Լիլիթի մասնագիտական գործունեությանը: «Ես բազմաժանր եմ սիրում աշխատել: Չեմ սահմանափակվում կոնկրետ ոճով: Իմ ստեղծագործական ոճը կարելի է բնորոշել որպես ''լյուքս'': Ես շատ եմ սիրում ձեռքի աշխատանք, բայց քանի որ մարդկանց առօրյայում դրանք միշտ չեն հարկավոր, այլ ավելի կրելի, ավելի առօրյա հագուստ է հարկավոր, ես բնականաբար անում եմ ամեն ինչ: Ես աշխատում եմ լինել դինամիկ և ունիվերսալ»,-մեկնաբանեց զրուցակիցս,-«Այլ բան է, թե ինչ կցուցադրեի ցուցադրության օրը, այլ բան, թե ինչ աշխատանք եմ առհասարակ անում»: Սովորաբար մարդիկ պլանավորում են իրենց ծննդյան օրվա անելիքները, բայց քչերն են պլանավորում օրվա ավարտը:

ArmStar.am-ին հետաքրքրեց, թե արդյոք Լիլիթը պլանավորել է այն: «Ես առհասարակ մեծ կարևորություն չեմ տալիս ծննդյանս օրվան: Ես կարծում եմ, որ մարդ պիտի ուրախ լինի ամեն օր: Չգիտեմ ինչու՝ տոնական օրերը մի փոքր ուռճացրած բան եմ համարում, ճիշտ է, պետք է նշել, բայց ես ուզում եմ ամեն օր սիրված, կարևոր լինել: Այդ իսկ պատճառով ես շատ մեծ կարևորություն չեմ տալիս ծննդյանս օրերին: Մարդիկ կան չորս-հինգ ամիս առաջվանից են սկսում նախապատրաստվել, զգեստ պատվիրել և այլն, ես այդ տեսակը չեմ, ես օրը թողնում եմ ինքնահոսի. ինչ կստացվի»,- ասաց Լիլիթը: Առհասարակ մեզնում մշակույթ է ձևավորվել ծննդյան օրը, անկախ գտնվելու կամ տոնել-չտոնելու հանգամանքից, հագնվել ճոխ, երեկոյան, իսկ Լիլիթն այսօր կրում էր իր իսկ աշխատանքներից մի տաբատ և շապիկ, որը մի փոքր տարբերվում է առօրյա հագուստից, քանի որ ավելի տոնական է: «Քանի որ ես աշխատանքի եմ, հագել եմ տաբատ ու շապիկ: Շապիկս այսօր ավելի ներկայանալի է, տոնական թե’ դիզայնով, թե’ գույնով; Ես ուղղակի փորձել եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ, ոչ մի արտառոց բան չեմ արել: Ես կարծում եմ, որ ծննդյան տարեդարձին ու առհասարակ կնոջ աչքերը պետք է փայլեն և հետո միայն հագուստը»,- ավելացրեց Լիլիթը:

ArmStar.am-ը շնորհավորում է Լիլիթ Մարգարյանին իր ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում առողջություն, երջանկություն, երկարակեցություն և հարատև երիտասարդություն:

Զրուցեց Աշխեն Մնացականյանը /ArmStar.am/

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի
Ամենադիտված