Մոուրինյուն մրցաշրջանի ավարտին կլքի «Ռեալը». Պերես
Սպորտ
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն այս մրցաշրջանի ավարտին կլքի ակումբը: Այդ մասին հատուկ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
«Մոուրինյուն չի հեռացվում իր պաշտոնից: Կողմերը նման որոշման են եկել ընդհանուր համաձայնության շնորհիվ: Ժամանակն է տարբեր ճանապարհներով գնալու համար: Շնորհիվ Մոուրինյուի մենք մեծ քայլ ենք կատարել առաջ։ Ցանկանում եմ նրան հաջողություն մաղթել հետագայում»,- Պերեսի խոսքերը մեջբերում է As-ը:
Հիշեցնենք, որ պորտուգալացին երեք տարվա ընթացքում «Ռեալի» հետ նվաճել է երեք տիտղոս՝ Իսպանիայի գավաթակիր (2010/11), Իսպանիայի չեմպիոն (2011/12) և երկրի սուպերգավաթակիր (2012):


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը