Naré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի 

«Ազգ». Տիգրան Սարգսյանը խոստանում է մտածելակերպի հեղափոխություն

Հայկական Մամուլ

«Մենք քաջատեղյակ ենք այն հիմնախնդիրներին, որոնք այսօր դեռեւս առկա են եւ մտահոգում են յուրաքանչյուրիս. գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կոռուպցիա, անհավասար մրցակցային պայմաններ:

Ձեզանից շատերն այժմ կհարցնեն, թե կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել եւ ի՞նչ է ձեռնարկելու թվարկված եւ բազմաթիվ այլ խնդիրները լուծելու համար», երեկ խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը , ապա թվարկեց անցած 5 տարվա ընթացքում կառավարության կատարածը:

Ի՞նչ է արվել մինչեւ հիմա

Կատարված քայլերից առաջինը Տիգրան Սարգսյանը նշեց տնտեսական համակարգի խոցելիության, այսինքնՙ ցածր դիվերսիֆիակացիայի մակարդակի հաղթահարումը: «Առաջին անգամ պետությունը հանդես եկավ արդյունաբերական քաղաքականության նախաձեռնությամբ», նշեց վարչապետը, ավելացնելով, որ դա արդեն տալիս է շոշափելի արդյունքներ եւ բարենապաստ հիմքեր ստեղծում շարունակական տնտեսական աճի համար:

Երկրորդ կարեւոր քայլը գյուղատնտեսությանը տրամադրված պետության աջակցությունն էր' մատչելի սերմացու, վառելիք, պարարտանյութեր, «ինչը ոլորտում ապահովում է աճ եւ նոր աշխատատեղեր»:

Սոցիալական ոլորտում կոռուպցիոն երեւույթները հսկայական վնաս էին պատճառում պետությանը, որոնց բացահայտմամբ խնայված միջոցներով ավելացվեցին կենսաթոշակները եւ սոցիալական նպաստները: Վարչապետը հիշեցրեց նաեւ այս ոլորտում կատարված մյուս կարեւոր քայլը' մարզկենտրոններում մեկ պատուհանի սկզբունքով աշխատող սոցիալական ծառայությունների գրասենյակների ներդրումը, որոնք առավել արդյունավետ օժանդակություն կցուցաբերեն խոցելի խմբերին: «Միեւնույն ժամանակ ներդնում ենք սոցիալական ծառայողի ինստիտուտը: Սկսել եւ շարունակելու ենք աղքատություն ծնող պատճառների վերացումըՙ կրթության եւ աշխատանքի մատչելիության ապահովմամբ», ասաց նա:

Չորրոդը կառավարման ոլորտում բարեփոխումներն էին: «Մի քանի անգամ կրճատեցինք ստուգումների քանակը, ներդրեցինք էլեկտրոնային հաշվետվությունների մեխանիզմ», տեղեկացրեց Տիգրան Սարգսյանըՙ առանձնացնելով սոցիալական փաթեթի ներդրումը, որից օգտվելու հնարավարություն ունեցան մեծաթիվ' 150 հազար պետական ծառայողներ եւ նրանց ընտանիքի անդամներ:

Անցած հինգ տարիներին կառուցվել եւ վերանորոգվել են աննախադեպ ծավալների ճանապարհներ, հեռավոր համայնքներում հասանելի են դարձրել հեռախոսակապը, համացանցը, խմելու ջուրը, Շիրակի եւ Լոռու մարզերում իրականացվել են մեծածավալ բնակարանաշինական ծրագրեր, կառուցվել եւ նորոգվել են դպրոցներ, հիվանդանոցներ, ամբուլատոր կլինիկաներ:

Վեցերորդը վարչապետը նշեց մեր երկրի «լրջագույն առաջընթացը»ՙ խոսքի եւ մամուլի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքական ազատությունների ցուցանիշներով առաջատար դիրքեր ենք զբաղեցնում տարածաշրջանում:

Եվ յոթերորդըՙ պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դարձրել են առավել մատչելի' ինտերնետ ծառայությունների գների կտրուկ նվազում, որակի բարձրացում, պարզեցված, արագ եւ քիչ ծախսատար ծառայություններ պետական կադաստրում, ԱՊՊԱ-ի ներդրում, բիզնես իրականացնելու հեշտացված եւ րոպեների ընթացքում գրանցման հնարավորություն, Էլեկտրոնային ստորագրությունների եւ հաշվետվությունների ներդրման միջոցով հարկային վարչարարության բեռի թեթեւացում: Այս միջոցառումների արդյունքում Doing Business համաշխարհային աղյուսակում Հայաստանի Հանրապետությունը դիրքերը բարելավվեցին 18 կետով, զբաղեցնելով 32-րդ տեղը:

Ավարտելով կատարվածի թվարկումըՙ վարչապետ Տիգրան Սարգսյանն միաժամանակ նշեց, որ բազմաթիվ բարեփոխումներ դեռեւս չեն տվել շոշափելի արդյունքներ քաղաքացիների համար: Իսկ ի՞նչ է առաջարկելու նոր կառավարությունը նրանց:

Ի՞նչ պետք է անի պետությունը ուսանողի եւ թոշակառուի համար

«Ի՞նչ էր ակնկալում պետությունից Վանաձորի մանկավարժական համալսարանի ուսանող Արմեն Հարությունյանը: Առաջին հերթին, ստացած մասնագիտությանը համապատասխան աշխատանք, մատչելի բնակարան, ավտոմեքենա», հարցրեց Տիգրան Սարգսյանը եւ հայտնեց, թե ի՞նչ է նախատեսում պետությունը Արմենի եւ նրան նման հազարավոր երիտասարդների համար: Հնարավորություն ընձեռել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետներ պատրաստել, շարունակել «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագիրը, սկսել «Մատչելի ավտոմեքենա երիտասարդներին» ծրագիրը:

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի թոշակառու Ալվարդ Շահինյանին էլ վարչապետը խոստացավ կենսաթոշակների ավելացում, առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում, ինչպես նաեւ անվճար ծառայությունների տեսականու ավելացում, ԽՍՀՄ խնայբանկերում մինչեւ 1993-ը ներդրված ավանդների փոխհատուցման տրամադրման ծրագրերի շարունակականություն:

Կառավարությունը խոստանում է բարձր աշխատավարձով աշխատատեղեր

Ներկայացնելով կառավարության ծրագիրըՙ վարչապետը առաջիկայի համար խոստացավ ապահովել բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծում արտահանմանը նպաստող արդյունաբերական քաղաքականության լիարժեք իրականացման միջոցով, կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումՙ միտված արժանապատիվ ծերության ապահովմանը, աշխատավարձերի համակարգված բարձրացում, կրթության որակի եւ հասանելիության ապահովում, առողջապահության հասանելիություն եւ որակի բարձրացում, պարապուրդի մատնված ձեռնարկությունների վերագործարկումՙ անհրաժեշտության դեպքում ոչ արդյունավետ սեփականատիրոջը փոխարինելով ծրագրեր ունեցող գործարարով, յուրաքանչյուր ձեռնարկությանը նպատակային աջակցություն, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար բարենպաստ բիզնես միջավայրի ապահովում, սկսնակ բիզնեսմեններին անհատական աջակցություն, գույքահարկի արդարացի համակարգի ներդրում:

Ըստ վարչապետիՙ մեր առջեւ կանգնած մարտահրավերներին դիմակայելու համար օրակարգային խնդիր է անցում կատարել գոյատեւման կենսաձեւից եւ մտածողությունից դեպի զարգացման հայեցակարգի իրագործումը: Անհրաժեշտ է վերանայել յուրաքանչյուրիս անձնական շահի գերակայությունը հանրային, պետական, ազգային շահի նկատմամբ: «Սա է այն բանաձեւը, որի գործարկման արդյունքում մենք կկարողանանք կերտել մրցունակ, ապահով եւ մարտունակ պետություն», ասաց Տիգրան Սարգսյանը եւ այդ առումով կարեւորագույն փոփոխությունը համարեց մեր մտածելակերպի, վարքագծային կանոնների փոփոխությունը, որը կստեղծի օրինապաշտ միջավայր: «Սա հեղափոխություն է, հեղափոխություն, որ մենք կիրականացնենք ոչ թե հրապարակներում, ոչ թե փողոցներում, այլ մեր մտածելակերպում», իր ելույթը եզրափակեց վարչապետը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Naré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի
Ամենադիտված