Սննդի անվտանգության տեսչության պետն ու արդնե նախկին խոսնակը, մեղմ ասած, բախվել են
Հայկական Մամուլ
Սննդի անվտանգության տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանն ու նրա այլեւս նախկին մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը տեղեկատվական արտահոսքի կապակցությամբ, մեղմ ասած, բախվել են: Այսինքն, վարչապետի հրահանգած թափանցիկ աշխատաոճը Բախչագուլյանի սրտով չէ, եւ վերջինս պարբերաբար վրդովվել է, որ ընդդիմադիր մամուլի պես է աշխատում իր լրատվականը: Ահա այս բախումն էլ հանգուցալուծվել է խոսնակի ազատման դիմումով: Սակայն այստեղ ուշագրավն այն է, որ Պիպոյանն այլեւս գործունեություն է ծավալելու ՀԿ ոլորտում՝ նա սպառողների պաշտպանության գծով ՀԿ է բացելու, ինչը նշանակում է, որ ոլորտից տեղյակ մարդը նախկին գործառույթները տեղափոխելու է այստեղ: Ստացվում է՝ սննդի շուկայում տիրող անմխիթար վիճակի մասին ավելի ազատ ինֆորմացիոն արտահոսք է լինելու:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի մայիսի 21-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը