Ֆինանսների նորանշանակ նախարարի «ունիկալ» նախաձեռնությունը
Հայկական Մամուլ
Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնը ստանձնելուց հետո մի «ունիկալ» նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա թերևս մտածում է, որ ֆինանսների նախարարի թիվ մեկ պարտականությունը խնայողություններ անելն է, և, հավանաբար, սրան է գումարվել նաև մամուլի նկատմամբ իր և իր թիմի նեգատիվ վերաբերմունքը, ու նա որոշել է հաճելին օգտակարի հետ համատեղել՝ խնայողության անվան տակ արգելել թերթ կարդալը:
Եվ առաջինը, ինչն արել է, պաշտոնական գրություն է ուղարկել գերատեսչություններին՝ պահանջելով կրճատել մամուլի բաժանորդագրությունը:
Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների՝ այս հրահանգն առաջին հերթին վերաբերում է անկախ և ընդդիմադիր մամուլին: «Մենք էլ կարծում էինք, թե այս իշխանությունն օրերից մի օր կհասկանա, որ ազատ մամուլին աջակցելը, մամուլը կայացնելը երկրի զարգացմանն ուղղված քայլ է և պետության հիմնական պարտականություններից մեկը»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը