Նիկոլ Փաշինյանը՝ նոր ուժի մասին
Քաղաքական
«Հավատացած եմ, որ Հայաստանում նոր ընդդիմություն կձևավորվի: Քաղաքական դաշտում կան առողջ ուժեր, անհատներ, որ իրենց դեմքը, «ես»-ը պահել են էս տարիների ընթացքում: Ինձ թվում է, որ մոտակա ժամանակահատվածում՝ 6 ամսվա կամ 1 տարվա ընթացքում, ինչ-որ նոր ուժ կձևավորվի»։ Նման կարծիք օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր ազատամարտիկ, ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Սասուն Միքայելյանը։
Վերջինիս տեսակետին է նաև «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։
Լուրեր.com-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սասուն Միքայելյանի արտահայտած նման տեսակետին որևէ մեկնաբանություն չտվեց։
«Սասուն Միքայելյանն ասել է, ես այլևս ավելացնելու բան չունեմ»,-ասաց Փաշինյանը։
Վերջինիս խոսքերով՝ եթե Սասուն Միքայելյանն ասել է, նշանակում է՝ ինչ-որ հիմքեր է ունեցել։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան