Որքան գազ է օգտագործում Արդարադատության նախարարը
Հայկական Մամուլ
Երեկ «Առավոտ»-ը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվել է՝ մենք ունենք համատարած գնաճային ճնշումներ, գազի գնի բարձրացում, Ձեր՝ նախարարի աշխատավարձը ինչքանո՞վ է բավարարելու փակելու այդ ծախսերը, եթե չունեք կողմնակի եկամուտ: Նախարարը պատասխանել է. «Նախատեսված է նաև նախարարի աշխատավարձի բարձրացում: Աշխատավարձի բարձրացման տեմպերը պետք է առաջանցիկ լինեն գնաճից: Եթե գազի բարձրացման արդյունքում մենք կունենանք իքս տոկոս բարձրացում, իքս տոկոս գնաճ, որովհետև էներգետիկ ռեսուրսներն ունեն իրենց մասնակցությունը բոլոր ոլորտներում՝ տրանսպորտ... Սա նշանակում է, որ աշխատավարձի բարձրացումն ավելի մեծ պետք է լինի, քան սպասվող գնաճը»:
Լրագրողի հարցին՝ Դուք Ձեր ընտանեկան բյուջեից շա՞տ եք ծախսում գազի համար, այս թանկացումը շա՞տ է հարվածելու Ձեր գրպանին՝ նախարարը պատասխանել է. «Ձմռան ամիսներին մոտ 30-35 հազար, լինում է 40 քանի հազար, իսկ ամռան ամիսներին ավելի քիչ՝ 10 հազարի շրջանակներում: Ես եմ վճարում գազի վարձը, դրա համար գիտեմ»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը