Ֆինանսների նորանշանակ նախարարի՝ «ունիկալ» նախաձեռնության մասին լուրը հերքվեց
Հայաստան
Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնը ստանձնելուց հետո մի «ունիկալ» նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա թերևս մտածում է, որ ֆինանսների նախարարի թիվ մեկ պարտականությունը խնայողություններ անելն է, և, հավանաբար, սրան է գումարվել նաև մամուլի նկատմամբ իր և իր թիմի նեգատիվ վերաբերմունքը, ու նա որոշել է հաճելին օգտակարի հետ համատեղել՝ խնայողության անվան տակ արգելել թերթ կարդալը:
Եվ առաջինը, ինչն արել է, պաշտոնական գրություն է ուղարկել գերատեսչություններին՝ պահանջելով կրճատել մամուլի բաժանորդագրությունը: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Հրապարակմանն արձագանքել են ՀՀ ֆինանսների նախարարությունից. տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես գրված է.
«Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնական գրություն է ուղարկել գերատեսչություններին՝ պահանջելով կրճատել մամուլի բաժանորդագրությունը, որևէ առնչություն չունի իրականության հետ:
Պաշտոնապես հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը նման գրություն գերատեսչություններին չի ուղարկել»:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից