Գյումրու տնակային ավանները՝ դժոխք երկրի վրա (տեսանյութ)
Հասարակություն
Գյումրու տնակային ավանները, դեպի ուր անգամ ճանապարհներն են անանցանելի, օր օրի մեկուսանում են քաղաքից: Համատարած աղքատության ճիրաններում հայտնված այդ բնակտարածքներում յուրաքանչյուր քայլի հանդիպում ես դժբախտ ճակատագրերի տեր մարդկանց, միայնակ ու անօգնական տարեցների: Բազմաթիվ ընտանիքներ առանց տղամարդկանց են, շատ ընտանիքներում էլ հիվանդ և հաշմանդամություն ունեցող երեխաներ կան:
Գյումրու վագոն-տնակներում, որոնցից շատերը զուրկ են նույնիսկ տարրական կոմունալ-կենցաղային հարմարություններից, իրոք սոսկալի պայմաններ են' ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ՝ կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան: Հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ առավել խտացված են տնակային ավաններում, որոնք կարծես ամբողջովին մոռացված են հասարակության և իշխանությունների կողմից ու գնալով դառնում են, մի տեսակ, «դժոխք երկրի վրա»:
«Շիրակ կենտրոնի» հերթական տեսանյութը Գյումրու Սավոյան փողոցին հարակից տնակային ավանի բնակիչ երեք ընտանիքների մասին է: Նրանք ընդգրկված չեն բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան