Կլարենս Զեեդորֆն ու Ֆիլիպո Ինձագին՝ «Միլանի» գլխավոր մարզչի թեկնածու
Սպորտ
Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել է Lurer.com-ը, «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել էր, որ ակումբի մարզչական շտաբում տեղի կունենա փոփոխություն:
Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Բեռլուսկոնին տեսնում է թիմի նախկին ֆուտբոլիստներից մեկին՝ կամ Կլարենս Զեեդորֆին, կամ Ֆիլիպո Ինձագիին և կամ Մարկո վան Բասթենին: Այս մասին հատնում է Gazzetta dello Sport-ի թղթակից Տանկրեդի Պալմերին իր թվիթերյան էջում:
Նշենք, որ միլանյան թիմն իր հերթին հերքել է մարզչական շտաբի փոփոխության մասին տեղեկությունները, սակայն լրագրող Ալդո Բիսկարեդին ունի Բեռլուսկոնիի հայտարարության ձայնագրությունը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը