«Եթե մահացածներն ու արտագաղթածները կարող են քվեարկել, ինչի՞ թոշակ չստանան» (տեսանյութ)
Քաղաքական
Ազգային ժողովի այսօրվա նիստում շարունակվեց նոր կառավարության ներկայացրած նոր ծրագրի քննարկումը։
Ելույթով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։ Վերջինս խոսեց նաև Վազգեն Խաչիկյանի մասին։
«Իսկ Խաչիկյանն ի՞նչ է արել, ի վերջո։ Խաչիկյանը փորձել է արդարություն հաստատել։ Նա երևի մտածել է այպես. «Եթե մահացածներն ու արտագաղթածները կարող են քվեարկել, ինչի՞ թոշակ չստանան»։ Եթե այդ մարդկանց կարելի է օգտագործել իշխանության գլուխ մնալու համար, ինչո՞ւ չի կարելի այդ մարդկանց օգտագործել պարզապես, որ մի մարդ, օրինակ, ասենք՝ Խաչիկյանը, հարստանա»,-ասաց Վահան Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ Ա1+-ի տեսանյութում.


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան