Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն իր թեկնածությունն է դնում նախագահական ընտրություններում
Վրաստան
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն իր թեկնածությունն է դնելու նախագահական ընտրություններին, որոնք կայանալու են այս տարվա հոկտեմբերին. այս մասին Ria Novosti-ին տեղեկացրել է կուսակցության մամլո ծառայությունը:
Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, հասարակական-քաղաքական «Վրաստանի համընդհանուր ազգային ժողով» ֆորումի ներկայացուցիչները դիմել էին ոչ խորհրդարանական ընդդիմությանը, վրաց հանրությանն ու ամբողջ երկրին՝ խնդրելով աջակցել Բուրջանաձեին ընտրությունների ժամանակ:
Նշենք, որ հոկտեմբերին կայանալիք ընտրություններին իրենց թեկնածությունն են դրել արդեն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից կրթության և գիտության նախարար Գեորգի Մարգելաշվիլին, լեյբորիստական կուսակցությունից Շալվա Նաթելաշվիլին և Նեսթան Քիրթաձեն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան