«Յուվենտուսի» մարզիչը դատապարտվեց 2.5 տարվա ազատազրկման
Սպորտ
Թուրինի «Յուվենտուսի» երիտասարդական թիմի մարզիչ Մասիմո Կարերան դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման՝ կրկնակի մահվան պատճառ դառնալու համար:
Դեպքը տեղի է ունեցել դեռևս 2011թ. հունվարի 1-ին, երբ Կարերան ավտովթարի պատճառ է դարձել, ինչի արդյունքում մահացել են երկու 23-ամյա աղջիկ: Այսօր Թուրինի դատարանը հայտնել է մարզչին դատապարտելու մասին:
Նշենք, որ Կարերան համարվում է թուրինյան թիմի լեգենդը, ով որպես ֆուտբոլիստ թիմի հետ նվաճել է Իտալիայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի գավաթը և Չեմպիոնների լիգայի գավաթը. տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը