Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլին ձերբակալվել է
Վրաստան
Վրաստանի նախագահամետ «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար, Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին և Կախեթիի շրջանի նահանգապետ, առողջապահության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին կալանավորվել են երկու դեպքի կապակցությամբ. հայտարարել է Արևմտյան Վրաստանի շրջանային դատախազության ներկայացուցիչը երեքշաբթի օրը, մեջբերում է Ria Novosti-ն:
Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել է, և նրա գործած արարքները ենթադրում են 7-12 տարվա ազատազրկում: Վրաստանի դատախազությունը կդիմի դատարան նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությամբ. հայտարարել է դատախազության ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան