Վթարի է ենթարկվել վարչապետին ուղեկցող ավտոմեքենան
Արտակարգ Պատահար
Քիչ առաջ Նոր Նորքի վարչական շրջանում, Գայի պողոտայում վթարի է ենթարկվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող ավտոմեքենաներից մեկը: Անվտանգության աշխատակիցների ավտոմեքենաներից մեկը բախվել է «Ֆոլկսվագեն Պասատ»-ին: Բարեբախատաբար տուժածներ չկան:
Մինչ վարչապետին ուղեկցող ավտոմեքենաները փորձում էին շրջանցել վթարի վայրը, վթարված «Ֆոլկսվագենի» վարորդը փակել է նրանց ճանապարհը՝ բղավել, թե ով պետք է փոխհատուցի իր վնասները:
Ինչպես Henaran.am-ին պատմեցին ականատեսները, վարչապետը՝ մյուս աշխատակիցների հետ շարունակել է ճանապարհը, իսկ վթարված կառավարական ավտոշարասյան մեքենայի վարորդը հանդարտացնելով բորբոքված քաղաքացուն, պայմանավորվել է հանդիպել, «հարցերը լուծել»:
Ի դեպ, «Ֆոլկսվագեն Պասատ»-ի վարորդը հարբած է եղել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան