«Գազմանովից շուտ չեմ ծնվել ու նա չէր կարող առաջինն իմ երգը լսել»
Այլ
Օրեր առաջ ֆեյսբուքի օգտատերերից մեկը հանդես էր եկել մի հրապարակմամբ, որում քննադատվում էր Արսեն Սաֆարյանի նոր՝ “Պարոնայք սպաներ” երգը: Օգտատերը քննադատում էր, որ այս երգը Գազմանովի «Господа офицеры» երգի կրկնօրինակումն է: «Ախր, այ քո ցավը տանեմ, Արսեն ջան, էս էն դեպքն ա, որ ավելի ճիշտ կլիներ Գազմանովի «Господа офицеры» երգը «честно» թարգմանեիք հայերեն, ասեիք՝ լավ երգ ա, մենք էլ մեր սպաների համար երգենք, քան սենց կեղծ «fake» սարքեիք, ի դեպ ռուսական ոճի մեջ տեսահոլովակով: Ամոթ ա էլի… Սեփական արվեստը ունենալը ճիշտ գաղափար ա, բայց էդ պետք չի ձեռք բերել ուրիշների արվեստը կեղծելով և հափշտակելով»,- գրառել էր ֆեյսբուքյան օգտատերը:
Այս թեմայով խոսեցինք Արսեն Սաֆարյանի հետ՝ պարզելու, թե արդյոք երգիչը տեսել է այս գրառումը և ինչ կասի ի պատասխան: “Այն, որ այս երկու երգերը համեմատում են, ճիշտ են համեմատում, բայց կեղծել կամ կրկնօրինակել ասելով ի՞նչ նկատի ունեն՝ բառերը, երաժշտությունը: Իմ երգը լրիվ նոր երգ է, նոր տեքստ: Գաղափարն է նույնը”,-մեկնաբանեց Արսենը: Իսկապես, սպաներին նվիրված ցանկացած երգի գաղափարախոսություն պիտի ունենար այն բովանդակությունը, ինչ ունեն Արսեն Սաֆարյանի և Օլեգ Գազմանովի համանուն երգերը:
“Քանի որ ես Գազմանովից շուտ չեմ ծնվել, ինքը չէր կարող առաջինը իմ երգը լսել, և ռուսները երբեք չէին ասի մենք այս երգը հայերից ենք վերցրել, իսկ մենք միշտ այդպես մտածում ենք,-ծիծաղելով պատասխանեց Արսենը: “Երգիս նպատակը եղել է սպաների մասին հիթային երգ ունենալ, որ նույնիսկ սպաները երգեն”,-ավելացրեց Արսենը:
Ի դեպ խոսակցության ընթացքում երգիչը համարձակ նշեց, որ իհարկե ինքը մտածել է, որ նման երգեր կան և դա չի էլ ուզում թաքցնել: “Երգի երաժշտությունը բոլորովին ուրիշ է, միանգամից երևում է, որ հայ է գրել, բառերը ուրիշ են, իսկ սպաներին նվիրված երգի հիմնական գաղափարները կարծում եմ բոլորս գիտենք՝ հայրենիք, ծառայություն, պատիվ ունեմ՝ честь имею, էլ ինչի՞ մասին պիտի գրենք”,-լրացրեց Արսենը: Միևնույն բնագավառին կամ մարդկանց նվիրված երգի տեքստերը բնականաբար գաղափարական առումով կարող են կրկնվել, քանի որ միտքն ու ասելիքը նույնն է, կարևոր է դա տարբեր կերպ մատուցելն ու իր նպատակին ծառայեցնելը: Արսենը ավելացրեց նաև, որ մինչ այս միայն լավ ու դրական խոսքեր ու մեկնաբանություններ է լսել ու կարդացել իր երգի վերաբերյալ: ArmStar.am-ը վստահ է, որ այսուհետ էլ այդպես էլ կլինի:
Մեկնաբանեց Աշխեն Մնացականյանը/ ArmStar.am/


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան