Արկադի Վարդանյանը ֆինանսական խնդիրներ եւ չմարված պարտքե՞ր է ունեցել
Հայկական Մամուլ
Մեր աղբյուրները վկայում են, որ վերջին շրջանում Արկադի Վարդանյանը ֆինանսական խնդիրներ է ունեցել եւ չմարված պարտքեր: Տվյալներ ունենք նաեւ, որ ինքն էլ է ժամանակին մեծ գումարներ տվել պարտքով: Օրինակ, 20 հազար դոլար է տվել հայտնի գեներալներից մեկի զավակին Ֆրանսիայում վիրահատելու համար, սական մինչ օրս հետ չի ստացել այդ գումարը: Արկադի Վարդանյանի հետ մեր վերջին հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ դեկտեմբերի սկզբին, նա ասաց, որ Երեւանում շփումների սահմանափակ շրջանակ ունի: Նրա մշտական ուղեկիցը նույն Արսեն Ավետյանն էր, որը ներկայացավ որպես Վարդանյանի համախոհ եւ ընկեր: 2000 թվականին վերջինս Օպերայի միտինգի ակտիվ կազմակերպիչներից էր, իսկ հետագայում Վարդանյանի մի խումբ համակիրների հետ ձերբակալվեց: Նրան, սակայն, «15 սուտկա» տվեցին, եւ Ավետյանը ձեռնմուխ եղավ Վարդանյանի ազատման գործին: Իսկ հիմա, ըստ մեղադրանքի որոշման, Արկադի Վարդանյանին մեղսագրվում է Արսեն Ավետյանի հետ վերջինիս հոր՝ Աբրահամ Ավետյանի սպանության կազմակերպման փորձ:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի մայիսի 22-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը