Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Naré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը 

Մեծամասնությունը չի զիջում

Հայկական Մամուլ

Ընդդիմությունը երեք ընտրություններում պարտվելուց հետո Ազգային ժողովում փորձում է ուղղել իր մեջքը՝ նախ կառավարության ծրագիրը մի լավ քննադատելով, ապա եւ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ առաջարկելով: Երեկ Ազգային ժողովում հատուկ ընթացակարգով (կառավարության ծրագրի քննարկումն ընդհատելով) քննարկվեց ու այսօր հավանաբար քվեարկությամբ կմերժվի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների այն նախագիծը, որով առաջարկվում է ընտրություններից հետո հրապարակել ընտրությունների մասնակիցների ցուցակները: Այս նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ այդ դեպքում ի չիք կդառնա երկրից բացակայող մի քանի հարյուր հազար ընտրողների փոխարեն քվեարկելու հնարավորությունը, կբարձրանա ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը, եւ իշխանությունը գոնե այս ռեսուրսի հաշվին չի վերարտադրվի, կկանխվեն լցոնումները, իսկ արտագաղթի մեծ տոկոս ունեցող մարզերում հատկապես 70-տոկոսանոց ընտրողների ներկայություն չի գրանցվի: Հիմնական զեկուցող, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, թե ցուցակների հրապարակումը պետք է տեղի ունենա ընտրություններից հետո երկու օրվա ընթացքում:

Այս նախաձեռնությանը կողմ էին ընդդիմադիր խմբակցություններն ու անգամ ԲՀԿ-ն, որի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կողմ են քվեարկելու օրինագծին. «Վենետիկյան հանձնաժողովը տվել է, որ չպետք է հրապարակվեն ցուցակները, բայց նրանք չեն կարող հասկանալ, որ Հայաստանում քվեարկում են բոլորը, արտագաղթը զրոյականացվում է», ասաց:

Հարակից զեկուցող եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի եւ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը , սակայն, նշեց, թե այս նախագիծը հակասահմանադրական է, հակասում է Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը, ուստի եւ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել: Իսկ Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ եթե ընտրողների ցուցակները հրապարակվեն, ու անհամապատասխանության մի քանի դեպք հայտնաբերվի, սա ավելի չի նպաստի ընտրությունների ինստիտուտի նկատմամբ վստահությանը, սակայն, ի վերջո. «Իրականում հասկանում եք, որ հանրային վստահության վրա ոչ թե դրական, այլ բացասական ազդեցություն կունենա»:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ, ընդդիմախոսելով նախաձեռնությանը, հղում արեց էլի Վենետիկի հանձնաժողովին, թե այդպիսով կխախտվի անձի քվեարկության գաղտնիությունը, ինչն էլ հակասում է սահմանադրությանը: Մեր կողմից նշենք, որ քաղաքացիների անձնագրերում կլոր ու եռանկյունի կնիքների տեղադրումը ընտրություններին մասնակցելիս արդեն անձի քվեարկության մասնակցության գաղտնիության խախտում է, այնպես որ ցուցակ հրապարակելով հազիվ թե դրանից ավելին արվի: Գրում է «Ազգ»-ը:

Ընդդիմությունից հատկապես Ալեքսանդր Արզումանյանը չէր հասկանում Սահմանադրական դատարանի վերջին տարիների շատ որոշումներ (ԸՕ դրույթների վերաբերյալ)՝ «ՍԴ որոշումները Քրիստոսի պես անմեկնելի են» ասելով: Արամ Մանուկյանին գաղտնիությունը աբսուրդի հասցնելու խնդիրը զարմացնում էր, քանի որ բոլորն են տեսնում՝ ո՞վ է գնում քվեարկության: Ըստ Արմեն Ռուստամյանի՝ մեծամասնությունը ի սկզբանե մերժելու է այս տեսակ բոլոր նախաձեռնությունները, քանի որ դրանք կարող են խանգարել վերարտադրվելուն: Զարուհի Փոստանջյանն էլ ասում էր, որ մեծամասնությունն այս օրինագիծն ընդունելով՝ իր համար էլ հավասար պայմաններ է ստեղծում, քանի որ հաջորդ ընտրություններին ինքն է լինելու ընդդիմություն:

«Չեք գիտակցում, թե ինչ եք անում», իր եզրափակիչ խոսքում մեծամասնության ընդդիմախոսության վրա զայրացավ Ռուբիկ Հակոբյանը : Դե, երեւի վստահ էր, որ օրինագիծը քվեարկությամբ մեծամասնությունը կմերժի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար)
Ամենադիտված