Դրանք սպեկուլյացիաներ են. Արցախի նախագահի խոսնակը՝ Լավրովի սկանդալային հայտարարության մասին
Հայկական Մամուլ
Հասարակական, քաղաքական շրջանակներում ակտիվորեն լուրեր են պտտվում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել ԼՂ խնդրի շուրջ համընդհանուր հռչակագրի ստորագրման մասին: «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ 6-կետանոց փաստաթղթի ստորագրումից հետո պետք է առաջիկայում փոխվի ԼՂ ստատուս քվոն: Ի դեպ, դրա անհրաժեշտության մասին խոսել էր նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ժողովուրդ»-ը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչ է մտածում Արցախի նախագահ Բակո Սահակյանը այս մասին եւ ինչ է պատասխանելու այսօր տարածաշրջանային այցով ԼՂ ժամանող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք մեկնելու են նաեւ Արցախ: «Այդպիսի բան չկա, չեմ կարծում, որ նման բան կա, ընդհանրապես դրանք սպեկուլյացիաներ են, իսկ սպեկուլյացիաներին ես որեւէ մեկնաբանություն չեմ տալիս»,-«Ժողովուրդ»-ին փոխանցեց Արցախի նախագահի խոսնակը:
Մանրամասները «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը