Տխուր արձանագրումներ
Հայկական Մամուլ
«Երեկ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանում արձանագրված մակ-րոտնտեսական հիմնական նախնական ցուցանիշները: Ըստ այդմ, այս տարվա ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) անցած տարվա նույն ամսվա համեմատ աճել Է ընդամենը 3.9 տոկոսով: Սա ամենացածր ցուցանիշն Է այս տարվա նախորդ ամիսների համեմատ:
Ընդ որում, ՏԱՑ-ի աճի տեմպը 2-2.5 անգամ ավելի ցածր Է, քան հունվար, մարտ, փետրվար ամիսներին: Ու ընդհանրապես, որքան Էլ անվստահելի ու ուռճացված լինեն մեր պաշտոնական վիճակագրական ցուցանիշները, երեկ հրապարակվածներից ակնհայտ է դաոնում, որ վիճակը լավ չէ: Ըստ այդմ, օրինակ միջին աշխատավարձը ապրիլին մարտի համեմատ Հայաստանում նվազել 1600 դրամով կամ 0.4 տոկոսով: Նախորդ տարիներին ընդհակառակը՝ ապրիլին աշխատավարձերը սովորաբար զգալի ավելանում Էին:
Ամենաուշագրավն այն է. որ չնայած անցած տարվա ապրիլի համեմատ աշխատավարձերը աճել են 2.5 տոկոսով, սպառողական գները, ըստ պաշտոնական վիճակագրության, բարձրացել են 3.9 տոկոսով: Այլ կերպ ասած, նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն աշխատավարձ ստացող ՀՀ բնակչության գնողունակությունը նվազել Է մոտ 1.5 տոկոսով: Տխուր արձանագրում կա արդյունաբերությունը որպես տնտեսության գերակա ճյուղ հայտարարած երկրի համար: Այս տարվա ապրիլին անցած տարվա ապրիլի համեմատ արդյունաբերական ապրանքների արտադրության ծավալն աճել Է ընդամենը 3.6 տոկոսով այն դեպքում, երբ մարտին այդ ցուցանիշը 15.4 տոկոս Էր, փետրվարին' 13.3, հունվարին՝ 18.8 տոկոս»,- գրում է «ՀԺ»-ն:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը