«Հայաստանում մինչև իշխանափոխություն չլինի, Մարտի 1-ի հարցը դրական լուծում չի ստանա»
Հայկական Մամուլ
Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի հայրը՝ Հովսեփ Խաչատրյանը, «Ժողովուրդ»-ի խնդրանքով, անդրադառնալով ԱԺ-ում մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի տապալմանը, ասել է, թե ինքը վստահ էր, որ այդ հանձնաժողովի հարցը «պռավալ կտան»:
«Հայաստանում մինչև իշխանափոխություն չլինի, այդ հարցը դրական լուծում չի ստանա, ու թող մոռանան այդ մասին: Ես Ջհանգիրյանին ասել եմ՝ մեկ է, իմացիր, չեն թողնելու: Ախր ո՞նց կարող է, գլխավոր հանցագործները դեմները նստած, իրենք իրենց բացահայտեն: Ես ասել էի, որ մի մահանա կբռնեն: Այս հարցի լուծմանն ու բացահայտմանը կնպաստի միայն իշխանափոխությունը»,- ընդգծել է Հ. Խաչատրյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը