Ջանի՛կ, ես հանգստանում եմ. Հայրիկյանը՝ լրագրողին
Հայկական Մամուլ
Արտերկրում բուժումն օգուտ տվե՞ց՝ երեկ «Հրապարակ»-ի թղթակիցը հետաքրքրվել է Պարույր Հայրիկյանից: «Իհարկե, առաջընթաց կա»,-պատասխանեց:
Թերթը հիշեցնում է, որ Հայրիկյանը մահափորձից հետո կառավարության տրամադրած 20 միլիոն դրամով մեկնեց Բելգիա՝ բուժումն այնտեղ շարունակելու նպատակով: Այս ընթացքում մեկնարկեց մահափորձի գործով դատավարությունը:
Հայրիկյանը, սակայն, հրաժարվել է պատասխանել թերթի մյուս հարցերին: Մասնավորապես՝ պատրաստվո՞ւմ է դատարանում ցուցմունք տալ կամ՝ գո՞հ է նախաքննության ընթացքից, թե՞ ոչ: «Ջանիկ, ես որևէ հարցի չեմ պատասխանում: Ես հանգստանում եմ: Ամենայն բարիք»,-եղել է պատասխանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը