ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել ներգաղթյալների վերաբերյալ օրինագծին
ԱՄՆ
ԱՄՆ-ի Սենատի իրավաբանական հանձնաժողովը մայիսի 21-ին հավանություն է տվել երկրի տարածքում անօրինական ապրող ներգաղթյալների մասին օրինագծին. գրում է Reuters-ը:
Փաստաթղթին կողմ է քվեարկել 13 կոնգրեսմեն, իսկ դեմ է արտահայտվել 5-ը:
Ակնկալվում է, որ Սենատը կսկսի օրինագծի քննարկման աշխատանքները հունիսին:
Օրինագիծը, որը ներկայացվել էր հունվարին դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների սենատորների կողմից և արժանացել էր նախագահ Բարաք Օբամայի հավանությանը, հնարավորություն է տալիս այս պահին ԱՄՆ-ում անօրինական հիմքերով բնակվող ներգաղթյաներին օրինականացնել իրենց բնակությունը այդ երկրի տարածքում: Իշխանությունների տվյալներով՝ այդ մարդկանց թիվը հասնում է 11,5 մլն-ի: Մասնավորապես՝ փաստաթուղթը ենթադրում է հնարավորություն տալ մարդկանց տուգանքների և հարկային պարտքերի վճարումից հետո ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալ:
Միաժամանակ, օրինագիծը ենթադրում է միջոցներ ձեռնարկել անօրինական ներգաղթը կանխելու և ներգաղթյալներին աշխատանքի տեղավորելու հարցերի շուրջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)