Լեգեոներներն այլևս «Բանանցում» չեն
Սպորտ
Բարձրագույն խմբի առաջնության ավարտից անմիջապես հետո «Բանանցի» կազմում տեղի ունեցան որոշակի փոփոխություններ:
Ակումբը հրաժարվեց թիմի ուկրաինացի երկու ֆուտբոլիստների և դարպասապահների բուլղարացի մարզիչ Նիկոլայ Դոնևի հետ հետագա համագործակցությունից: Նիկոլայ Դոնևը փոքր ընդմիջումով «Բանանցում» աշխատեց երեք տարի, և նրա աշխատանքը ունեցավ իր արդյունքները: Սակայն ներկայիս իրավիճակում թիմն արդեն նպատակահարմար չգտավ բուլղարացի մասնագետի հետ նոր պայմանագրի ստորագրումը:
Ինչ վերաբերում է Պավել Գրիշչենկոյին և Ռոման Դեբելկոյին, ապա այս ֆուտբոլիստնրը վարձավճարով սկսեցին հանդես գալ թիմի կազմում այս տարվա հունվարից: Սակայն նրանց ներկայությունը մեր թիմի կազմում ցանկալի արդյունքներ չտվեց, և նրանց հետ նույնպես ակումբը չի երկարաձգել պայմանագիրը, և վերը նշված լեգեոներները հեռացան «Բանանցից». տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նկարը՝ armsport.am-ի


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը