Ֆրանսիացի գրողն ինքնաքսպան է եղել Աստվածամոր տաճարում՝ ի նշան իշխանությունների դեմ բողոքի
Աշխարհ
Փարիզում ոստիկանությունը հետաքննում է հանրահայտ ֆրանսիացի գրող հրապարակախոս Դոմինիկ Վենների ինքնասպանության գործը: Ինչպես գրում է Deutsche Welle-ն, 78-ամյա հրապարակախոսն ինքնասպան է եղել Փարիզի Աստվածամոր տաճարի խորանի առջև հազարավոր այցելուների աչքի առջև: Վենների մոտ հայտնաբերվել է մի քանի նամակ, որոնք այս պահին ուսումնասիրվում են քննիչների կողմից: Դրանց բովանդակությունը չի հրապարակվում: Սակայն հայտնի է, որ գրողը հարում էր ծայրահեղ աջակողմյան հայացքներին, ակտիվ հանդես էր գալիս անօրինական ներգաղթյալների և միասեռ ամուսնությունների դեմ: Նրա գաղափարակիցները վստահ են, որ ինքնասպանությունը կապված է նրա քաղաքական հայացքների հետ:
Նախօրեին երեկոյան ժամը 6-30-ի սահմաններում Վենները, հանգիստ հերթ կանգնելով Նոտր Դամ դե Պարիի մուտքի մոտ, մոտեցել է խորանին, նախօրոք պատրաստած նամակը դրել այդտեղ և հանելով գրպանից ատրճանակը՝ սեղմել ձգանն իր վրա հազարավոր զբոսաշրջիկների աչքի առջև: Ազգայնականների առաջնորդ Մարին Լե Պենը գտնում է, որ այդ քայլը քաղաքական բողոք է ֆրանսիական իշխանությունների դեմ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան