Սարսափելի է, որ անբարոյականները խոսում են բարոյականության մասին. Վահրամ Բաղդասարյան
Քաղաքական
Ազգային ժողովն այսօր շարունակեց քառօրյա նիստի աշխատանքները: Նիստին ներկա է 114 պատգամավոր: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, դիմելով Հովիկ Աբրահամյանին, ասաց.
«Պարո՛ն Աբրահամյան, Ձեր ուշադրությունը խնդրում եմ դարձրեք այն բանի վրա, որ երբ քննարկվում են հարցեր, շեղումներ չլինեն այդ հարցերից։ Կառավարության ծրագրի ժամանակ ինչ-որ մարդիկ կարող են վիրավորել գործող իշխանությանը, իշխող կուսակցությանը՝ խարդախ և խաբեբա անվանելով։ Սարսափելի է, որ անբարոյականները խոսում են բարոյականության և ճշմարտության մասին,-ասաց Բաղդասարյանը՝ հավելելով. «Եթե կա անբավարարվածություն, Ազգային ժողովը բավարարվելու տեղ չէ, դրա համար միջոցներ կան, խնդրում եմ կարգի հրավիրել, որպեսզի մենք կարողանանք բնականոն հունով շարժվել»,-նշեց Վահրամ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին անվանել խարդախ դատախազ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան