«Ռեալը» Յուպ Հայնկեսին 2 տարվա պայմանագիր կառաջարկի
Սպորտ
Մրցաշրջանի ավարտին Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը կարող է հատնվել Մադրիդի «Ռեալում». տեղեկացնում է As-ը:
«Արքայական ակումբի» ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում Հայնկեսի նկատմամբ: Նշվում է, որ եթե ՊՍԺ-ի մարզիչ Կարլո Անչելոտին չգլխավորի մադրիդյան թիմը, ապա Հայնկեսին կառաջարկվի 2 տարվա պայմանագիր:
Նշենք, որ 68-ամյա Հայնկեսը «Բավարիային» ընթացիկ մրցաշրջանում դարձրեց երկրի չեմպիոն և հնարավոր է՝ նաև նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը: Մրցաշրջանի ավարտին գերմանացի մասնագետն իր պաշտոնը կզիջի Խոսեպ Գվարդիոլային:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը