Յուրա Մովսիսյանը լիովին չի ապաքինվել. Կարպին
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը sport-express-ին տված հացարզրույցում անդրադարձել է նաև Յուրա Մովսիսյանին.
«Որոշ ֆուտբոլիստների վիճակն ինձ անհանգստացնում է, մասնավորապես՝ Յուրա Մովսիսյանինը, ով կրկին մկանի ցավ է զգացել: Չի բացառվում, որ շաբաթ օրը նա աշխատի ընդհանուր խմբի հետ: Սակայն Յուրան դեռ լիովին չի ապաքինվել: «Կրասնոդարի» հետ խաղում նրան փոխարինման դուրս բերելով՝ հասկանում էինք, որ ռիսկի ենք դիմում: Իսկ եզրափակիչ սուլիչից հետո ոտքը մի փոքր ցավում էր»,-հայտարարել է Կարպինը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը