Ընտրել են վատագույնին. Մարադոնան՝ Հռոմի Պապի մասին
Սպորտ
Արգենտինայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հերթական անգամ հանդես է եկել քննադատությամբ. տեղեկացնում է հարավամերիկյան մամուլը: Այս անգամ լեգենդար ֆուտբոլիստի «զոհերն» են դարձել «Բոկա Խունիորսի» գլխավոր մարզիչ Կարլոս Բյանկին և Հռոմի Պապ Ֆրանցիսկ 1-ինը:
«Ես ի սկզբանե դեմ էի Բյանկիի նշանակմանը «Բոկա Խունիորսի» գլխավոր մարզչի պաշտոնին: Հիմա ինձ համար դժվար է խաղեր նայել այդ թիմի մասնակցությամբ: Ես ծափահարում եմ, երբ նրանց հաջողվում է 4 անընդմեջ փոխանցում կատարել միմյանց»,-հայտարարել է Մարադոնան:
Իսկ «Սան Լորենցոյի» երկրպագու Հռոմի Պապ Ֆրանցիսկ 1-ին անդրադառնալով՝ Մարադոնան նշել է. «Ընտրել են վատագույնին»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը