ՊԵԿ-ը «Առինջ մոլ»-ում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ Եկել էիք «հեղափոՂություն» անելու, բայց միայն փողով հեղափոխություն չես անի․ Գարիկ Սարգսյան Հայաստանը հասկանում է, որ միաժամանակ ԵԱՏՄ և ԵՄ անդամ լինելը հնարավոր չէ․ Նիկոլ Փաշինյան Պարոն Ռուբինյան, մեզ համար Ռուսաստանը սպառնալիք չէ. Իշխան Սաղաթելյան Եկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են. ՀՅԴ Բյուրո Շիրակի մարզի գյուղերից մեկում ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը, հրազեն և նամակ Փաշինյան․ ԵԱՏՄ-ն չպետք է խոչընդոտի անդամ երկրների արտաքին հարաբերություններին ԵՄ անդամակցության հանրաքվեի շուրջ Փաշինյանի կոշտ արձագանքը ՈՒՂԻՂ․ Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ նիստին Հանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ Փաշինյան․ Հայաստանը ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ 4 երկրների հայտարարությունը Փաշինյանը Ղրղզստանում կարճ զրույց է ունեցել Միշուստինի հետ 

Մարտունակ և անհեռանկար

Քաղաքական

ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը ԱԺ 2013 թ. մայիսի 22-ի նիստում, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ

«Հարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն,

Քննարկվող փաստաթղթի վերաբերյալ շատ ասելիք չունեմ: Հին-նոր կառավարության հերթական ծրագիրն է, որ և՛ առաջադրանքներով, և՛ ակնկալվող արդյունքներով գրեթե նույնությամբ կրկնում է մեկ տարի առաջ ներկայացվածը: Այն ժամանակ իմ ելույթում և՛ կոնկրետ ցուցանիշներին էի անդրադարձել, և՛ կառավարության գործելաոճին, և՛ իրականության ու հայտարարվածի հակասությանը:

Միայն ցավով արձանագրեմ՝ շատ հավանական է, որ ա՛յս կառավարությունը ա՛յս ծրագիրը նույնպես ձախողելու է: Իբրև վկայություն՝ մի մեջբերում վերջին՝ արտաքին ռիսկեր բաժնից. «Էներգակիրների ներմուծման գների հնարավոր բարձրացումը… կարող է զսպող ազդեցություն ունենալ… նաև ՀՆԱ-ի աճի տեմպերի վրա»:

Այո՛, կառավարությունը գրեթե չի փոխվել, ծրագիրը գրեթե չի փոխվել, բայց փոխվել է կյանքը, ավելի են խորացել-սրվել մեր պետության ու հասարակության առջև ծառացած բարդագույն խնդիրները:

Մենք նաև դուրս ենք եկել պարբերական ընտրությունների ցիկլից, ու թվում է՝ առնվազն չորս տարի, վարչապետի խոսքերով, ¦նվիրական, տքնաջան աշխատանքի§ ժամանակ ունենք:

Ճիշտ է, քաղաքական մեծամասնությունը կարծում է' անցած ընտրություններում ինքը ժողովրդի անվերապահ վստահությանն է արժանացել, իսկ մենք էլ վստահ ենք' իշխանությունը ուղղակի ջարդել է ընտրական համակարգը Հայաստանում, և ընտրություններով ոչինչ չի որոշվում:

Վերջին ընտրություններում ինձ համար երկու տիպական դրվագկար. ցուցադրումեն կադրեր, երբ ընտրական տեղամասում թաղի տղան աղմուկ, հայերեն՝ դեբոշ էր սարքել: Հայաստանի Հանրապետության ոստիկանի համազգեստով չորս անձինք ուղղակի ի վիճակի չէին, չէին համարձակվում թաղի այդ տղային զսպել: Նա հարձակվում էր, գոռգոռում, երեք-չորս անգամ ներխուժում տեղամաս: Ոստիկանի համազգեստով անձինք, այսինքն՝ պետությունը, անզոր էր այդ տղայի առաջ:

Երկրորդ պատկերը՝ լրագրողները հարցեն տալիս վարչապետին՝ ահազանգեր կան, որ ընտրակաշառք են բաժանում Հանրապետականը և ոչմիայն: Վարչապետն ասում է՝ հերյուրանք է: Խելացի պատասխան:

Երեւանի տասնյակ հազարավոր բնակիչներ ստացել են այդ ընտրակաշառքը, հազարավորները բաժանել են: Այդքան մարդ առնվազն գիտի, որ տվել ու ստացել է, գիտի՝ ինչն-ինչոց է: Իշխանությունն ասում է՝ հերյուրանք է: Խոսքիև իրականության այս հակասությունն է մեր կյանքի ճշգրիտ բնութագիրը:

Բայց այսօր արդեն սա էլ կարևոր չէ. ո՛չ մենք ենք Ձեզ համոզելու, ո՛չ էլ Դուք եք հրապարակավ խոստովանելու, որ իշխանության վերարտադրությունը գերնպատակ է:

Կարևորը այլ բան է: Մարտունակ, ապահով, անվտանգ, բարեկեցիկ, ազատ Հայաստան ունենալու ի՞նչ նախադրյալներ ենք ստեղծել և ինչպե՞ս ենք հասնելու այդ տեսլականին: Այս բոլոր բառ-բնորոշիչները, բնականաբար, կառավարության ծրագրից են: Թղթի վրա գրված:

Կյանքը բոլորվին այլ է՝ հոգևոր, բարոյական ծանր մթնոլորտ, հուսալքություն, արտագաղթ, աղքատություն, հեռանկար չտեսնող երիտասարդություն, ամեն օր մի տեղ հուսահատ բռնկում:

Մյուս կողմից՝ Հայաստանի ինքնիշխանության վրա շարունակական ճնշումներ: Անկախ պետականության 22 տարիների արդյունքը սա՞ էր լինելու:

Մենք չենք ասում՝ ոչինչ չի արվում: Մենք ասում ենք՝ արվածը անսահման քիչ է ու տանում է ոչ մի տեղ: Մենք մեղավոր փնտրելու խնդիր էլ չունենք: Բնականաբար, մեղքի, պատասխանատվության բաժին ունեն բոլոր կառավարությունները, քաղաքական հիմնական բոլոր ուժերը: Բայց մի՞թե ժամանակը չէ կանգ առնել և լուծումներ փնտրել:

«Մենքմիակ ճիշտն ենք, մենք պարտավոր ենք անընդհատ վերարտադրվել»,- մտածողությունն այլևս սպառում է ձախողել Հայաստանի պետականությունը:

Այո՛, քաղաքական մեծամասնությունը կարող է հրահանգով միաձայն քվեարկել ու միանձնյա կառավարել: Բայց ո՞րն է նպատակը: Եթե թղթի վրա գրվածը, ապա ինչո՞ւ ենք անընդհատ հեռանում այդ նպատակից, ինչո՞ւ ենք ազգերի, պետությունների մրցակցության մեջ անընդհատ տանուլ տալիս:

Ե՞րբ է անցյալի ու ապագայի հանդեպ պատասխանատվությունը մեզ հարկադրելու անձնական, խմբային, քաղաքական շահերից վեր կանգնել ու պետական մտածողություն դրսևորել:

Ի վերջո, ամենքս նույն հող ու ջրից ենք: Այս դահլիճի բոլոր՝ իշխանական-ընդդիմադիր-այլընտրանքային, հատվածներում մարդիկ են, ում հետ ճանապարհ ենք անցել, կյանք ենք ապրել: Մենք հո գիտենք, որ քաղաքական մեծամասնության առնվազն 80 տոկոսն էլ է դժգոհ այս վիճակից ու անելանելիության զգացողություն ունի:

Ակնհայտ է՝ ստեղծված անհեռանկար կացությունից ելք գտնելու թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է, որը եթե ճիշտ հետևություններ չանի, հենց ինքն է փլուզեու խաղաղ, անցնցում զարգանալու մեր հնարավորությունը: Խնդրում եմ՝ մի° մոռացեք՝ հաճախ անակնկալ անկումը գալիս է հենց այն պահերին, երբ իշխանությանը թվում է, թե բոլոր վտանգները ետևում են մնացել, և ինքը բացարձակապես տիրապետում է իրավիճակին:

Հարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն,

Ես սովորեցնելու, դաս տալու ոչ մի ցանկություն չունեմ: Բացի իշխանությունից, անձնական բարեկեցությունից, այլ արժեքներ կան: Անկախ պետականությունը, ազատ հայ մարդը և յուրաքանչյուրիս պարտքը՝ մեզանից հետո թողնելու երկիր, որտեղ ընդդիմություն-իշխանություն ներկայացնող ամեն մեկս ու մեր զավակները հպարտ ապրելու հնարավորություն կունենան:

Ցավոք, ա՛յս կառավարության ա՛յս ծրագիրը մեզ չի մոտեցնում այդ նպատակին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՊԵԿ-ը «Առինջ մոլ»-ում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտԵկել էիք «հեղափոՂություն» անելու, բայց միայն փողով հեղափոխություն չես անի․ Գարիկ ՍարգսյանԳուտերեշը դատապարտել է Ուկրաինայի հարձակումները Ռուսաստանի տարածաշրջանների վրաՀայաստանը հասկանում է, որ միաժամանակ ԵԱՏՄ և ԵՄ անդամ լինելը հնարավոր չէ․ Նիկոլ ՓաշինյանՊարոն Ռուբինյան, մեզ համար Ռուսաստանը սպառնալիք չէ. Իշխան ՍաղաթելյանԵկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են. ՀՅԴ ԲյուրոԹրամփը դեռ պատրաստ չէ աջակցել Վենսին որպես նախագահի թեկնածուՇիրակի մարզի գյուղերից մեկում ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը, հրազեն և նամակՓաշինյան․ ԵԱՏՄ-ն չպետք է խոչընդոտի անդամ երկրների արտաքին հարաբերություններինԵՄ անդամակցության հանրաքվեի շուրջ Փաշինյանի կոշտ արձագանքըEMPS հանդիպումը տեղի կունենա Մինսկում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ըՈՒՂԻՂ․ Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ նիստինՀանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ Փաշինյան․ Հայաստանը ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ 4 երկրների հայտարարությունըPolitico. Իսլանդիան և Չեռնոգորիան կարող են միասին անդամակցել ԵՄ-ին 2028 թվականինՓաշինյանը Ղրղզստանում կարճ զրույց է ունեցել Միշուստինի հետՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներՄեկից բիզնես են խլում, մյուսից` ազատություն, երրորդից փորձում են խլել կրոնական համոզմունքներն ու ազատությունը. պատգամավորՎարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա» «Հրապարակ»․ Փաշինյանը «հետեւում» է իրենց շների էջերին, իսկ կնոջ եւ դուստրերի էջերին չի հետեւում «Հրապարակ»․ Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է» իրեն զգում Ում շքեղ նորոգված աշխատասենյակն է տրամադրվել Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ»Ինչ ունեցվածքով ավարտեց պատգամավորական գործունեությունը Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները Ազգային ժողովում. «Ժողովուրդ»Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է Ալսուն կիսվել է ամառային հանգստի լուսանկարներով (ֆոտոշարք) «Ռեալը» հայտարարել է Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին․ պաշտոնական Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին» Ծայրահեղ շոգը 2026 թվականին Եվրոպայում ավելի քան 25 հազար մարդու կյանք է խլել. Bloomberg Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի Անահիտ Կիրակոսյանի ու նախկին ամուսինու թանկարժեք նվերը՝ դստեր հարսանիքին (տեսանյութ) Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին Փորձել են գումար շորթել Telegram-ի միջոցով Ուռուցքաբանը զգուշացրել է վեյփ օգտագործող կանանց՝ քաղցկեղի ռիսկի մասինՈ՞ր հիվանդության դեմ պայքարում է օգտակար սուրճի մրուրը Զելենսկին հույս ունի, որ Ուկրաինան մինչև 2027 թվականը կմշակի սեփական բալիստիկ հրթիռային համակարգՕդանավում գտնվող 13 ուղևոր է տուժել. Հնդկաստան Հարավային Կորեան խնդրել է Մեծ Բրիտանիային չխոչընդոտել ռուսական գազի ներմուծմանը Եվրոպական հանձնաժողովը զգուշացրել է օգոստոսի 12-ին տեղի ունենալիք արևի խավարման էլեկտրաէներգիայի արտադրության վրա ազդեցության մասինԼայպցիգի օդանավակայանում ինքնաթիռում հայտնաբերվել է զինամթերքով լիքը ինքնաթիռԹրամփը պաշտպանել է ԱՄՆ պաշտպանության նախարարին․ «Չափազանց գոհ եմ նրա աշխատանքից» Մինչև հինգ հազար միգրանտ մնում է ՍեուտայումԳարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է եւ դատապարտելի. Արամ Ա Գարգառ բնակավայրում «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բшխվել մոտակա տան պատին․ կա վիրшվոր Խոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
Ամենադիտված