Վերջին 10 մրցաշրջանի ամենատիտղոսակիր թիմը «Բարսելոնան» է
Սպորտ
Ֆուտբոլային վերջին 10 մրցաշրջանների ընթացքում աշխարհի 5 ուժեղագույն առաջնություններում ամենատիտղոսակիր թիմը կատալոնյան «Բարսելոնան» է. վերջինս իր ակտիվում ունի 18 տիտղոս:
Կատալոնացիները 2003/04 մրցաշրջանից ի վեր 6 անգամ դարձել են Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ նվաճել են երկրի գավաթը, 5 անգամ՝ սուպերգավաթը, 3 անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը, և 2 անգամ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը:
Ամենատիտղոսակիրների ցանկն ունի հետևյալ տեսքը.
1. «Բարսելոնա»- 18 (6՝ երկրի չեմպիոն, 2՝ երկրի գավաթը, 5՝ երկրի սուպերգավաթը, 3՝ Չեմպիոնների լիգա, 2՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ)
2. «Ինտեր»- 15 (5՝ երկրի առաջնություն, 5՝ երկրի սուպերգավաթ, 5՝ երկրի գավաթ, 1՝ Չեմպիոնների լիգա)
3. «Բավարիա»- 13 (5՝ երկրի առաջնություն, 4՝ երկրի սուպերգավաթ, 4՝ երկրի գավաթ)
4. «Լիոն» -13 (5՝ երկրի առաջնություն, 2՝ երկրի գավաթ, 6՝ երկրի սուպերգավաթ)
5. «Մանչեսթեր Յունայթեդ»- 12 (5՝ երկրի առաջնություն, 1՝ երկրի գավաթ, 5՝ երկրի սուպերգավաթ, 1՝ Չեմպիոնների լիգա)
6. «Չելսի»-11 (3՝ երկրի առաջնություն, 4՝ երկրի գավաթ, 2՝ երկրի սուպերգավաթ, 1՝ Չեմպիոնների լիգա, 1՝ Եվրոպայի լիգա)
7. «Միլան»- 7 (2՝ երկրի առաջնություն, 2`երկրի սուպերգավաթ, 1`Չեմպիոնների լիգա, 2`ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ)
8. «Ռեալ» -7 (3՝ երկրի առաջնություն, 1՝ երկրի գավաթ, 3՝ երկրի սուպերգավաթ)


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը