«Բարսելոնան» բարձրացրեց Նեյմարի տրանսֆերի համար առաջարկվող գինը
Սպորտ
«Բարսելոնան» «Սանտոսին» բարելավված առաջարկ է արել՝ կապված Նեյմարին ձեռքբերելու հարցի շուրջ. տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Կատալոնայան ակումբը ֆուտբոլիստի նկատմամբ իրավունքի 55%-ը գնահատել է 20 մլն եվրո, ավելի վաղ «Բարսան» առաջարկում էր 14 մլն:
Հիշեցնենք, որ Նեյմարի նկատմամբ իրավունքների 40%-ը պատկանում է DIS-ին, իսկ 5%-ը՝ TEISA ընկերությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը նախնական համաձայնության է եկել «կապտանռնագույնների» հետ: Այդ ժամանակ ֆուտբոլիստ նկատմամբ ողջ իրավունքը գնահատվել էր 45 մլն եվրո:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը