Պատահարներ՝ Հայաստանում
Արտակարգ Պատահար
Մայիսի 22-ին, ժամը 16.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամերիկյան փողոցի թիվ 1 հասցեում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է Ն. Մարգարյանին պատկանող "Նիսսան Մարչ" մակնիշի 34 LV 452 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը:
***
Մայիսի 22-ին, ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 50 տարեկան տղամարդն ընկել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղով անցնող առուն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն ընկած վայրից 2 կմ հեռավորության վրա Մարգարա ջրանցքից դուրս են բերել 1954 թ. ծնված Մ. Մուրադյանի դին:
***
Մայիսի 22-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս. Դավիթ փողոցի թիվ 13 շենքի 41-րդ բնակարանում այրվում է էլ. ջրատաքացուցիչ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է էլեկտրական ջրատաքացուցիչ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան