ՊԵԿ հայտարարությունը
Այլ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2013թ.-ի հունիսի 20-ին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ք. Երևան, Իսակովի 10 հասցեում գտնվող մասնաշենքում, ժամը 12:00-ից անցկացնելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություն: Քննությանը կարող են մասնակցել այդ նպատակով մինչև 2013թ.-ի հունիսի 14-ը ներառյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտե դիմած 18 տարին լրացած, առնվազն միջնակարգ (լրիվ) կրթություն ունեցող այն ՀՀ քաղաքացիներն, ովքեր ունեն մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացություն: Քննությանը մասնակցելու համար դիմորդները մինչև 2013թ.-ի հունիսի 14-ը ներառյալ վերադաս մաքսային մարմին (հասցեն' Խորենացի 3) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
- դիմում՝ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի անունով:
- անձնագրի, միջնակարգ կրթության, առկայության դեպքում՝ նաև բարձրագույն կրթության և (կամ) մասնագիտական վերապատրաստման վկայականի պատճեններ:
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված երեք հազար դրամի չափով պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիր:
(Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություններին մասնակցել ցանկացող անձինք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված երեք հազար դրամ չափով պետական տուրքի վճարումը պետք է իրականացնեն հօգուտ ՀՀ պետական բյուջեի՝ ՀՀ կենտրոնական գանձապետարանի 900005163275 հաշվին, որպես «Մաքսային ձևակերպումների մասնագիտական որակավորման քննությանը մասնակցելու համար պետական տուրք»):


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան